Մուտքի արտոնագիր

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են մուտքի արտոնագիր ստանալ Poland.Business Harbour ծրագրի շրջանակում, ենթակա են արտոնագրային պարզեցված ընթացակարգի:

Պահանջվող փաստաթղթերը.

 

- ազգային տեսակի մուտքի արտոնագրի համար լրացված և ստորագրված դիմում հայտ,

-  ակտուալ  կենսաչափական լուսանկար,

- անձնագիր` տրված վերջին 10 տարիների ընթացքում: Անձնագիրը նախատեսված այցից հետո առնվազն  3 ամիս  պետք է ուժի մեջ լինի, ինչպես նաև ունենա մուտքի արտոնագրերի համար նախատեսված առնվազն 2 դատարկ էջ։

- մուտքի արտոնագրի վավերականության ժամկետով բժշկական ապահովագրություն (նվազագույնը 30 000 եվրո ապահովագրավճարով),

- ուղևորության նպատակը հաստատող փաստաթղթեր.

  • Ֆրիլանսեր լինելու դեպքում`  համագործակցության հրավեր այն գործընկեր ընկերությունների կողմից, որի տվյալները կարելի է գտնել Poland.Business Harbour ծրագրի կայքէջում, ինչպես նաև տեխնիկական կրթությունը հաստատող փաստաթուղթ կամ առնվազն մեկ տարվա փորձ ՏՏ ոլորտում,
  • Ստարտափ ստեղծելու դեպքում` փաստաթուղթ, որը հաստատում է ծրագրին մասնակցելու համապատասխանելիությունը Լեհաստանի ներդրումների և առևտրի գործակալության կողմից,
  • փոքր / միջին / խոշոր ձեռնարկություն ունենալու դեպքում` Լեհաստանի ներդրումների և առևտրի գործակալության կողմից ծրագրին մասնակցելու համապատասխանելիությունը հաստատող փաստաթուղթ:

 

Մանրամասն տեղեկություն, ինչպես նաև դիմում-հայտի օրինակը կարող ես գտնել Երևանում Լեհաստանի դեսպանության կայքէջում:

{"register":{"columns":[]}}