In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

Լեհաստանի կառավարության կողմից առաջարկվող „POLAND BUSINESS HARBOUR” ծրագրի շրջանակներում մուտքի արտոնագրի համար դիմելու վերաբերյալ տեղեկատվություն

28.07.2021

2021 թվականի հուլիսի 13-ի դրությամբ „POLAND BUSINESS HARBOUR” ծրագիրն ընդգրկում է հետևյալ երկրները` Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ռուսաստան և Ուկրաինա:

Poland_Business_Harbor

Ծրագրին մասնակցության վերաբերյալ մանրամասները ներկայացված են https://www.gov.pl/web/poland-businessharbour կայքէջում:  Գործարկվել է նաև հատուկ տեղեկատվական թեժ գիծ ծրագրով հետաքրքրվող անձանց համար:

Ծրագիրը նվիրված է ՏՏ ոլորտի 3 խմբերին`

1. ՏՏ մասնագետ

2. ստարտափ

3. փոքր / միջին / խոշոր ձեռնարկություն

ՏՏ ոլորտի յուրաքանչյուր խմբին առնչվող մուտքի արտոնագրի դիմումի ընթացակարգը
 

  1. ՏՏ մասնագետ

Մուտքի արտոնագրի դյուրացված ընթացակարգի շրջանակներում մուտքի արտոնագիր ստանալու համար „POLAND BUSINESS HARBOUR” (PBH) նշումով անհատապես դիմող այս խմբի օտարերկրացիները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

  1. ազգային տեսակի մուտքի արտոնագրի լրացված և ստորագրված դիմում-հայտ` լուսանկարի հետ միասին,
  2. օտարերկրացիներին աշխատանքի ընդունմամբ հետաքրքրված գործընկեր կազմակերպություններից մեկի (ցանկը հասանելի է Poland.Business Harbour ծրագրի կայքէջում) կողմից տրված հրավեր կամ երկու փաստաթղթերից մեկը`

               ա) տեխնիկական (ICT) կրթությունը հաստատող փաստաթուղթ կամ  

               բ)  ՏՏ ոլորտում առնվազն մեկ տարվա փորձը հաստատող փաստաթուղթ,

  1. անձնագիր` տրված վերջին 10 տարիների ընթացքում: Անձնագիրը նախատեսված այցից հետո առնվազն  3 ամիս  պետք է ուժի մեջ լինի, ինչպես նաև ունենա մուտքի արտոնագրերի համար նախատեսված առնվազն 2 դատարկ էջ։
  2. մուտքի արտոնագրի վավերականության ժամկետով բժշկական ապահովագրություն (եթե նախատեսված չէ Լեհաստանում ապահովագրվել օտարերկրացուն` հնարավորություն տալով օգտվել հանրային ​​միջոցներից տրամադրվող բժշկական ծառայություններից):

Ընտանիքի (դիմորդի խնամակալության տակ գտնվող երեխաներ, ամուսին) հետ միասին մուտքի արտոնագրի համար դիմելու դեպքում անչափահաս երեխաների համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

  1. ծնողների (երեխայի օրինական խնամակալի) կամ ծնողներից մեկի կողմից ստորագրված ազգային մուտքի արտոնագրի դիմում-հայտ, եթե ծնողական իրավունքից օգտվում է միայն բացառապես տվյալ ծնողը: Եթե PBH նշումով անչափահաս անձի հետ միասին դիմում է միայն մեկ ծնողը/խնամակալը, ապա անհրաժեշտ է ներկայացնել մյուս ծնողի կամ խնամակալի՝ նոտարի կողմից վավերացված գրավոր համաձայնությունը։ Եթե անչափահաս անձն ունի միայն մեկ ծնող կամ խնամակալ, ապա անհրաժեշտ է ներկայացնել ծննդյան վկայականը, դատավճիռ, որի համաձայն անչափահասի նկատմամբ խնամակալությունը տրամադրված է միայն մեկ անձին կամ մյուս ծնողի մահվան վկայականը։
  2. ծնողների անձնագրերի բնօրինակն ու պատճենը,
  3. երեխայի ծննդյան վկայականի բնօրինակն ու պատճենը:

 

  1. Ստարտափ

Մուտքի արտոնագրի դյուրացված ընթացակարգի շրջանակներում Լեհաստանի ձեռներեցության  զարգացման գործակալության առաջարկությամբ «PBH» նշումով դիմող օտարերկրացիները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

  1. ազգային տեսակի մուտքի արտոնագրի լրացված և ստորագրված դիմում-հայտ` լուսանկարի հետ միասին,
  2. Poland Prize ծրագրին մասնակցելու համապատասխանելիության մասին տեղեկություն,
  3. անձնագիր` տրված վերջին 10 տարիների ընթացքում: Անձնագիրը նախատեսված այցից հետո առնվազն  3 ամիս  պետք է ուժի մեջ լինի, ինչպես նաև ունենա մուտքի արտոնագրերի համար նախատեսված առնվազն 2 դատարկ էջ։
  4. մուտքի արտոնագրի վավերականության ժամկետով բժշկական ապահովագրություն (եթե նախատեսված չէ Լեհաստանում ապահովագրվել օտարերկրացուն` հնարավորություն տալով օգտվել հանրային ​​միջոցներից տրամադրվող բժշկական ծառայություններից):

Ընտանիքի (դիմորդի խնամակալության տակ գտնվող երեխաներ, ամուսին) հետ միասին մուտքի արտոնագրի համար դիմելու դեպքում անչափահաս երեխաների համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

  1. ծնողների (երեխայի օրինական խնամակալի) կամ ծնողներից մեկի կողմից ստորագրված ազգային մուտքի արտոնագրի դիմում-հայտ, եթե ծնողական իրավունքից օգտվում է միայն բացառապես տվյալ ծնողը: Եթե PBH նշումով անչափահաս անձի հետ միասին դիմում է միայն մեկ ծնողը/խնամակալը, ապա անհրաժեշտ է ներկայացնել մյուս ծնողի կամ խնամակալի՝ նոտարի կողմից վավերացված գրավոր համաձայնությունը։ Եթե անչափահաս անձն ունի միայն մեկ ծնող կամ խնամակալ, ապա անհրաժեշտ է ներկայացնել ծննդյան վկայականը, դատավճիռ, որի համաձայն անչափահասի նկատմամբ խնամակալությունը տրամադրված է միայն մեկ անձին կամ մյուս ծնողի մահվան վկայականը։
  2. ծնողների անձնագրերի բնօրինակն ու պատճենը,
  3. երեխայի ծննդյան վկայականի բնօրինակն ու պատճենը:
     

3. Փոքր / միջին / խոշոր ձեռնարկություն (ՓՄՁ)

Մուտքի արտոնագրի դյուրացված ընթացակարգի շրջանակներում Լեհաստանի ներդրումների և առևտրի գործակալության առաջարկությամբ «PBH» նշումով դիմող օտարերկրացիները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

  1. ազգային տեսակի մուտքի արտոնագրի լրացված և ստորագրված դիմում-հայտ` լուսանկարի հետ միասին,
  2. Լեհաստանի ներդրումների և առևտրի գործակալության կողմից ծրագրին մասնակցելու համապատասխանելիությունը հաստատող տեղեկատվություն:
  3. անձնագիր` տրված վերջին 10 տարիների ընթացքում: Անձնագիրը նախատեսված այցից հետո առնվազն  3 ամիս  պետք է ուժի մեջ լինի, ինչպես նաև ունենա մուտքի արտոնագրերի համար նախատեսված առնվազն 2 դատարկ էջ։
  4. մուտքի արտոնագրի վավերականության ժամկետով բժշկական ապահովագրություն (եթե նախատեսված չէ Լեհաստանում ապահովագրվել օտարերկրացուն` հնարավորություն տալով օգտվել հանրային ​​միջոցներից տրամադրվող բժշկական ծառայություններից):

Ընտանիքի (դիմորդի խնամակալության տակ գտնվող երեխաներ, ամուսին) հետ միասին մուտքի արտոնագրի համար դիմելու դեպքում անչափահաս երեխաների համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

  1. ծնողների (երեխայի օրինական խնամակալի) կամ ծնողներից մեկի կողմից ստորագրված ազգային մուտքի արտոնագրի դիմում-հայտ, եթե ծնողական իրավունքից օգտվում է միայն բացառապես տվյալ ծնողը: Եթե PBH նշումով անչափահաս անձի հետ միասին դիմում է միայն մեկ ծնողը/խնամակալը, ապա անհրաժեշտ է ներկայացնել մյուս ծնողի կամ խնամակալի՝ նոտարի կողմից վավերացված գրավոր համաձայնությունը։ Եթե անչափահաս անձն ունի միայն մեկ ծնող կամ խնամակալ, ապա անհրաժեշտ է ներկայացնել ծննդյան վկայականը, դատավճիռ, որի համաձայն անչափահասի նկատմամբ խնամակալությունը տրամադրված է միայն մեկ անձին կամ մյուս ծնողի մահվան վկայականը։
  2. ծնողների անձնագրերի բնօրինակն ու պատճենը,
  3. երեխայի ծննդյան վկայականի բնօրինակն ու պատճենը:
{"register":{"columns":[]}}