Back

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հարցազրույցը իտալական հեղինակավոր «Լա Ստամպա» պարբերականին

12.05.2020

Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց Գերմանիայի կապիտուլյացիայով 70 տարի առաջ մայիսի 7-ին Գերմանիայի և դաշնակիցների ստորագրությամբ և դրան հաջորդող օրը կյանքի կոչմամբ, քանզի Ստալինը պահանջում էր Բեռլինի ազատագրման գործում Կարմիր բանակի դերակատարման ճանաչումը: Այսպիսով մարշալ Գեորգի Ժուկովը ֆելդմարշալ Վիլհելմ Կեյթելի հետ ստորագրեցին ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիան1945թ-ի մայիսի 8-ին, երբ Մոսկվայում արդեն մայիսի 9 էր` հաշվի առնելով ժամային տարբերությունը: Մինչ այսօր Եվրոպան և Միացյալ Նահանգներն տոնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-րդ տարեդարձը` Մոսկվան Հաղթանակի օրը, որն ընդհանուր առմամբ նշվում է մեծ շքերթով Կարմիր հրապարակում, վաղն է նշելու: Հարցազրույցում Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին մեզ հետ խորհրդածում է այն մասին, թե իր երկրի համար ինչ նշանակություն ունի պատմությունը և ինչպես է այն ազդում այսօրվա Եվրոպայի վրա:

Premier_Morawiecki

1. Պարո´ն Վարչապետ, կորոնավիրուսային համաճարակը ստիպեց Մոսկվային չեղարկել Երկրորդ աշխարհամարտի ավարտի առթիվ կազմակերպված տոնակատարությունները, սակայն Վարշավայի իշխանություններն այնուամենայնիվ մասնակցելու հրավեր չէին ստացել: Միգուցե պատճառն այն է, որ պատերազմի բռնկման 80-ամյակի կապակցությամբ` նախորդ տարի սեպտեմբերի 1-ին, Ռուսաստանի իշխանությունները հրավիրված չեն եղել:

 

Լեհաստանին տոնակատարություններին մասնակցելու հնարավորությունից զրկելը ներկայացնում է Մոսկվայի կողմից թելադրվող պայմանով` այն է պատմական երկխոսությանը մասնակցելու համար պետք է ընդունել ռուսական դիրքորոշումը: Բայց Լեհաստանի տեսանկյունից սա կնշանակեր ստի հետ համաձայն լինել. մենք չենք կարող թույլ տալ ոճրագործին զոհի տեղ դնելու իրավիճակին: Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը ուղղակիորեն ապացույց է Լեհաստանի դեմ համատեղ ագրեսիայի նախապատրաստմանն, ազդեցության գոտիների բաժանմանը և բալթյան այլ պետությունների ՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի օկուպացիայի մասին: Այդ որոշման արդյունքում միլիոնավոր քաղաքացիներ ենթարկվեցին զանգվածային բռնաճնշումների:

 

2. Ռուսները մեղադրում են Ձեզ նացիստների դեմ պայքարում զոհված Կարմիր բանակի շատ զինվորների հիշատակի հանդեպ հարգանք չունենալու մեջ: Ի՞նչ կպատասխանեք այդ մեղադրանքներին:

 

Կարմիր բանակը Լեհաստանում մնաց դեռևս շուրջ 50 տարի՝  պարտադրելով կոմունիստական ռեժիմի ամրապնդում, որը մերժվում էր լեհերի ճնշող մեծամասնության կողմից: Կարմիր բանակի գործողությունները մեր հողերում նպատակաուղղված չէին մեր անկախության վերականգնմանն, այլ ընդհակառակը կրկին ինքնիշխանության կորզմանը: Դրան ստիպված եղանք սպասել ընդհուպ մինչև 1989թ-ը:

 

3. Բազմաթիվ հուշարձաններ ապամոնտաժվել են

 

Պետք է զանազանել Լեհաստանի ստրկության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների ապամոնտաժումը կամ թանգարանային օբյեկտների վերածումը Կարմիր բանակի զինվորների հուղարկավորման վայրի հանդեպ հարգանքից: Լեհաստանի իշխանությունները հոգ են տանում մեր հողերում զոհված բոլոր զինվորների գերեզմանների հանդեպ` անկախ նրանց ազգային պատկանելիության: Բոլոր այդ գերեզմանները պահպանվում և վերանորոգվում են լեհական պետական միջոցներով: Նույն հարգանքը կուզենայի ակնկալել Ռուսաստանում լեհերի`  սովետական բռնաճնշումների զոհերի գերեզմանների հանդեպ:

 

4. Երկրորդ աշխարհամարտի ավարտից մեկ տարի անց`1946թ-ի հունիսի 8-ին, Լոնդոնում անցկացվեց Հաղթանակի շքերթ, որին լեհերը նույնպես հրավիրված չէին: Այս տարի նախատեսվում էր կազմակերպել նմանատիպ միջոցառում, միայն այս անգամ՝ լեհ վետերանների մասնակցությամբ: Ինչպե՞ս եք բացատրում այս ժամանակային միջակայքը:

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լեհերը ոչ միայն կատարեցին իրենց դաշնակցային պարտավորությունները՝ միանալով Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում պաշտպանական գործողություններին, այլ դաշնակիցների կողքին կռվեցին 1939 թվականից մինչև պատերազմի ավարտ: Նրանք հայտնի էին բազմաթիվ ճակատամարտերում իրենց հերոսությամբ, ինչի վառ օրինակներից է գեներալ Անդերսի զորքերի կողմից Մոնտե Կասինոյի գրավումն, ինչու չէ` նաև Լեհաստանի օդաչուների դերակատարումը Մեծ Բրիտանիայի ճակատամարտում: Դժբախտաբար, պատերազմի ավարտից հետո Եվրոպան ներքաշվեց սառը պատերազմի մեջ, իսկ Լեհաստանը հայտնվեց ԽՍՀՄ-ի ազդեցության տակ, ինչի պատճառով լեհ հերոսները չարժանացան ռեհաբիլիտացիայի: Հրամանատարներից շատերը, ինչպիսիք են գեներալ Սոսաբովսկին կամ գեներալ Մաչեկը, իրենց ողջ կյանքի ընթացքում մնացին ծանրաքաշ աշխատելով աքսորում: Ավելին, նրանցից ոմանք զրկվեցին Լեհաստանի քաղաքացիությունից, իսկ նրանք, ովքեր որոշեցին ապրել Լեհաստանում, ինչպես կապիտան Վիտոլդ Պիլեցկին, ով սեփական կամքով թույլ տվեց բանտարկվել Աուշվիցում իր դաշնակիցներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով, մահվան դատապարտվեցին կոմունիստական ​​իշխանությունների կողմից:

 

5. Ձեր կարծիքով` արդյո՞ք Եվրոպան լեհական պատմության և հիշողության մասին ճիշտ ընկալում ունի:

 

Նացիստական ​​Գերմանիայի և Խորհրդային Ռուսաստանի ոճրագործությունները միլիոնավոր անմեղ կյանքեր են խլել: Լեհերը տեղյակ են զոհերի հիշատակի պահպանման կարևորության մասին, ինչի մասին հատկապես վկայում են Լեհաստանի օկուպացված հողերում  նախկին գերմանական համակենտրոնացման ճամբարների տարածքները: Լեհաստանի Հանրապետությունը պահպանում և պաշտպանում է մահապատժի այդ վայրերը, ինչպիսիք են՝ Օուշվից-Բիրկենաուն, Տրեբլինկան և Մայդանեկը: Հոգածությամբ և անհանգստությամբ եմ հետևում այլ երկրների հուշահամալիրների ճակատագրին, այդ թվում` Ավստրիայում Գուսեն ճամբարի մնացորդներին: Դա լեհ մտավորականության մահապատժի, Լեհաստանի և Եվրոպայի հրեաների, ինչպես նաև Իտալիայի մի քանի հազար քաղաքացու բնաջնջման վայրն է: Ընդհանուր առմամբ, Մաութհաուսեն-Գուսեն համակարգում բանտարկվել և սպանվել է 26 երկրների քաղաքացիներ: Մինչ օրս, չնայած տեղի բնակչության անձնվեր նախաձեռնություններին, մենք, այդուհանդերձ, ականատես չենք լինում ավստրիական պետության իրական գործողությունների: Ահա թե ինչու` ես պատրաստակամություն եմ շարունակում հայտնել նախաձեռնելու այդ վայրերի գնման գործընթացը` նպատակ ունենալով արժանապատիվ պահպանել զոհերի հիշատակը և կրթական կենտրոն կառուցելու համար` որպես նախազգուշացում ապագա սերունդների համար, որպեսզի այլևս երբեք ապագայում մարդկային արժանապատվության այդպիսի ոտնահարում տեղի չունենա:

 

6. Կարծիքներ կան, որ թե´ Ռուսաստանը, թե´ Չինաստանը օգտվում են վիրուսից տուժած մի երկրի` Իտալիայի թուլությունից` բժշկական օգնություն հասցնելու պատրվակով իրենց քաղաքական քարոզչությունն իրականացնելու համար: Համաձա՞յն եք այս կարծիքի հետ:

 

Կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնի վրա մենք պետք է գործենք համերաշխ, քանի որ վիրուսը սահմաններ չի ճանաչում և սպառնալիք է ամբողջ բնակչության համար: Այնուամենայնիվ, միամտորեն չի կարելի հավատալ, որ միջազգային օգնության բոլոր դրսևորումները, հատկապես այն երկրների կողմից, որոնք նպատակ ունեն գերիշխանություն հաստատել աշխարհում, ինչպիսիք են Ռուսաստանը կամ Չինաստանը, գործում են ելնելով միայն ալտրուիստական ​​դրդապատճառներից: Աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է կայանա որակյալ արտադրանք մատակարարելով, բժշկական թիմերի միջև փորձի և առաքելությունների փոխանակմամբ, առանց պայմաններ սահմանելու, առանց միջամտելու այդ օգնությունից օգտվող երկրի ներքին գործերին: Մենք պետք է ծայրաստիճան զգայուն լինենք, որպեսզի ոչ ոք չօգտագործի համաճարակի պատճառած թուլության պահը և վերահաս տնտեսական ճգնաժամը` մեր դաշինքները խախտելու և մեր անվտանգությանը սպառնալու համար:

 

7. Ռուսաստանը և Չինաստանը կարևոր առևտրային գործընկեր են Եվրոպայի համար. Ձեր կարծիքով` ո՞րոնք են համագործակցության քաղաքականություն վարելու հնարավորությունները՝  Եվրոպայի շահերը հարգելու համատեքստում:

 

Կորոնավիրուսի համաճարակը դաժանորեն ստիպեց մեզ ընդունել մեր սոցիալ-տնտեսական կարգի փխրունությունը: Այն ցույց տվեց, թե որքանով է կախված Եվրոպան նույնիսկ այլ մայրցամաքներից մատակարարման ցանցերից: Մենք պետք է պահպանենք հարաբերություններն այս երկրների հետ, բայց ոչ մեր ներքին, եվրոպական սոլիդարության հաշվին:

 

8. Խոսելով համերաշխության մասին` չե՞ք կարծում, որ Լեհաստանը միգրանտների առումով պակաս սոլիդար եղավ Իտալիայի հետ:

 

Միգրացիոն ճգնաժամը լակմուսի թուղթ էր` Եվրոպան կառավարողների պատասխանատվությամբ: Ճգնաժամի սկզբից մենք անդադար շեշտադրել ենք երկուղի, զուգահեռ գործողությունների ձեռնարկման անհրաժեշտությունը. մարդասիրական օգնությունը պետք է ուղղված լիներ առավել կարիքավոր և դյուրաբորբոք շրջաններին, ինչպես նաև վարել ԵՄ արտաքին սահմանն առավել պաշտպանող գործողություններ, որպեսզի ապօրինի հատումը անհնար դառնար:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) տվյալների համաձայն՝ Լեհաստանը վերջին տարիներին ընդունել է աշխարհում ամենամեծ թվով ներգաղթյալներ, որոնց զգալի թիվը ուկրաինացիներ են: Նրանցից մի մասը պատերազմական գործողությունների տարածքներից փախչող անձիք են: Մենք սոլիդար ենք աջակցության կարիք ունեցողների հետ:

 

9. Լեհաստանը սատարո՞ւմ է եվրոպական պաշտպանության միասնական քաղաքականությունը:

 

Լեհաստանում մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր երկրի և ամբողջ ԵՄ անվտանգության հետ կապված հարցերին: Պատերազմի բռնկումը Ուկրաինայի արևելքում և 2014թ-ին Ղրիմի ռուսական բռնակցումը ակնհայտ ազդանշաններ են, որ սպառնալիքը իրական է: Որպես Հյուսիսատլանտյան դաշինքին պատկանող սակավաթիվ երկրներից մեկը՝ զինված ուժերի համար մենք հատկացնում ենք ՀՆԱ-ի 2,0%-ը:  Մենք ներգրավվում ենք ԵՄ նախաձեռնություններում՝ Մշտական կառուցվածքային ռազմական համագործակցության (PESCO) շրջանակներում: Այո´, անվտանգությանն առնչվող հարցերում Եվրոպան պետք է մեկ ձայնով խոսի:

 

10. Եվրոպական հանձնաժողովը Լեհաստանի դեմ վարույթ է հարուցել դատական օրենսդրության հետ կապված ԵՄ օրենսդրության խախտման մասով, ինչը կխաթարեր լեհ դատավորների անկախությունը և անհամատեղելի կլիներ ԵՄ իրավունքի գերակայության սկզբունքի հետ: Ինչպե՞ս կարձագանքի Ձեր կառավարությունը:

 

Մենք պահպանում ենք այն դիրքորոշումը, որ դատական համակարգի կազմակերպումը ԵՄ անդամ պետությունների ինքնիշխան որոշումն է: Լեհաստանը, գործող Սահմանադրության համաձայն, ձգտում է դատական համակարգի ազնվությանն ու թափանցիկությանը: Մենք տեղյակ ենք, որ այդպիսի ազնվությունը ոչ բոլորին է ձեռնտու, բայց ուրախությամբ եմ փաստում, որ մենք միայնակ չենք այս գործողություններում. Սլովակիայի կառավարությունը նույնպես հայտարարել է արդարադատության ոլորտում բարեփոխումների ծրագրի մասին:

 

11. Ինչպիսի՞ն է Լեհաստանի դիրքորոշումը կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված առավել տուժած երկրների տնտեսություններին օգնության տրամադրման հարցի շուրջ:

 

Մեզ պետք է «Մարշալի Նոր ծրագիր»` հիմնված եվրոպական ներդրումների վրա, որոնք տնտեսական զարգացման համար լծակներ կտան: ԵՄ տնտեսությունների տարբերությունները ստեղծում են մի իրավիճակ, երբ անհնար է մեկ մեխանիզմ կիրառել բոլոր երկրների հանդեպ: Այդ իսկ պատճառով մենք պետք է հասկանանք հարավային երկրների իրավիճակը, ճիշտ այնպես, ինչպես մենք ակնկալում ենք կարիքների ըմբռնումը: Մենք պետք է կազմենք մի հավակնոտ բյուջե, որի իրական օգնությունը հնարավորինս արագ կհասցեագրվի կարիքավոր քաղաքացիներին:

{"register":{"columns":[]}}