Բողոքներ և Առաջարկություններ

02.12.2024

Բողոքների և Առաջարկություններ


Բողոքներն ու առաջարկությունները կարելի է ներկայացնել երկուշաբթիից հինգշաբթի` ժամը 09:30-ից մինչև 14:00, Հյուպատոսության և Պոլոնիայի հարցերով բաժնի ընդունարանում։

Բողոքների և առաջարկությունների հետ կապված հարցերով դեսպանության ղեկավար պարոն Մարչին Ռուժիցկին քաղաքացիներին ընդունում է յուրաքանչյուր ամսվա առաջին չորեքշաբթի օրը՝ ժամը 13:00-ից մինչև 14:00։

Ի՞նչ տեղեկություն պետք է ներառի բողոքը կամ առաջարկությունը

1 Բողոքը կամ առաջարկությունը պետք է պարունակի դիմողի անուն-ազգանունը և նամակագրության համար ճշգրիտ հասցեն։

2 Եթե բողոքը կամ առաջարկությունը ներկայացվում է մեկ այլ անձի անունից, ապա դա պետք է կատարվի վերջինիս համաձայնությամբ։ Այդ համաձայնությունը՝ տրված գրավոր, պետք է կցվի ներկայացվող փաստաթղթին։

3 Բողոքը կամ առաջարկությունը պետք է պարունակի իրադարձությունը նկարագրող հնարավոր շատ մանրամասներ, որոնք առնչվում են տվյալ հարցին։ Այն դեպքում, եթե խնդրո առարկան ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության՝ նստավայր Երևան, իրավասությունից դուրս է, գործը կփոխանցվի համապատասխան մարմին։ 

Բողոքների և առաջարկների, ինչպես նաև դիմելաձևի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները կարելի է նաև գտնել ԼՀ Արտաքին գործերի նախարարության կայքէջում։

{"register":{"columns":[]}}