Back

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ

12.05.2020

Rozmowa_telefoniczna

Լեհական կողմի նախաձեռնությամբ մայիսի 7-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ:

Զոհրաբ Մնացականյանը և Յացեկ Չապուտովիչը մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի և ծրագրերի շուրջ, այդ թվում՝ ԵՄ հետ համագործակցության շրջանակներում:

Երկկողմ օրակարգի համատեքստում Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին աշխուժացնել հայ-լեհական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ այդ թվում, քաղաքական երկխոսության ամրապնդման միջոցով: 

ԱԳ նախարարների քննարկման օրակարգում էր համավարակի արդյունքում ստեղծված պայմաններում միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովման հարցերը:

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարներ Մնացականյանը և Չապուտովիչն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը՝ ընդգծելով Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես արժեքահեն փոխգործակցությունը խթանող հարթակի: Այս համատեքստում նախարար Մնացականյանը շեշտեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ բազմակողմ և երկկողմ համագործակցության զարգացման գործում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ:

 

 

Տեղեկույթի աղբյուրը ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջ` https://www.mfa.am/hy

{"register":{"columns":[]}}