Back

Փանիկի, Լանջիկի և Մեծ Սեպասարի երիտասարդական կենտրոնների կրթական և մշակութային պայմանների բարելավում

29.11.2022

Polska Pomoc. Lanjik. 2022

Ս.թ. նոյեմբերի 22-ին` «Փանիկի, Լանջիկի և Մեծ Սեպասարի երիտասարդական կենտրոնների կրթական և մշակութային պայմանների բարելավում» նախագծի շրջանակներում, Հայաստանում Լեհաստանի դեսպանության Առաջին Քարտուղար պարոն Թոմաշ Բույկոն մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչների ինչպես նաև Հայաստանի Կարիտասի տնօրենի հետ մասնակցել է Լանջիկի (ՀՀ Շիրակի մարզ) Երիտասարդական Կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը։

Ծրագրի նպատակն է Փանիկ, Լանջիկ և Մեծ Սեպասար համայնքների երիտասարդական կրթամշակութային կենտրոնների երիտասարդների համար համապատասխան պայմանների ստեղծումն է։ Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել ՏՏ սարքավորումներ՝ համաձայն ներկայացված պահանջարկի: Համակարգչային 9 աշխատատեղերի և պրոյեկտորների ձեռքբերմամբ և լիարժեք կահավորմամբ ապահովվեցին կենտրոնների կրթական և մշակութային գործունեությունը, ինչպես նաև երիտասարդության զարգացման ավելի լավ պայմաններ ստեղվծվեցին: (Փանիկ՝ 357 երիտասարդ, Լանջիկ՝ 143, Մեծ Սեպասար՝ 320)։

Ծրագիրը համաֆինանսավորվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության շրջանակներում: 

#PolskaPomoc #PolishAid

{"register":{"columns":[]}}