Back

Ազգային տեսակի մուտքի արտոնագրի ստացման համար դիմումների գրանցման համակարգում նոր հեռատեղեկատվական գործիք

21.04.2026

Komunikat Konsularny

Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսության և լեհական համայնքի հարցերով զբաղվող բաժինը տեղեկացնում է, որ 2026 թվականի ապրիլի 22-ից ներդրվելու է աշխատանքի նպատակով ազգային տեսակի մուտքի արտոնագրի ստացման համար դիմումների գրանցման e-konsulat (www.e-konsulat.gov.pl) համակարգում նոր հեռատեղեկատվական գործիք (ծառայության տեսակ՝ «Ազգային վիզաաշխատանք» և «Ազգային վիզաայլ»

Այդ գործիքը ներառելու է արտոնագրային դիմորդի և նրա անձը հաստատող փաստաթղթի առցանց տեսագրական նույնականացում (տեսանույնականացում):

Ազգային տեսակի մուտքի արտոնագրի ստացման համար ուսման նպատակով դիմումների գրանցման կանոնները (e-konsulat համակարգում ծառայության տեսակ՝ «Ազգային վիզաուսանողներ») մնում են անփոփոխ (մանրամասն տեղեկատվությունը կարելի է գտնել դեսպանության կայքում՝ https://www.gov.pl/web/hayastan/d----- , «Ինչպե՞ս հերթագրվել» բաժնում):

Նոր գործիքի կիրառումը միտված է ապահովության բարձրացմանը և հյուպատոսական և լեհական համայնքի հարցերով բաժնի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև` հյուպատոսական հիմնարկում մուտքի արտոնագրի ստացման մեծ պահանջարկով պայմանավորված ժամադրության սպասման ժամկետի կրճատմանըՏեսանույնականացման ծառայությունը թույլ է տալիս դիմորդի նույնականացումն իրական ժամանակում, ինչի շնորհիվ հյուպատոսությունում ժամադրությունը տրվում է համաձայն անհատ հաճախորդների փաստացի պահանջարկի:

Արտաքին սուբյեկտի կողմից տրամադրվող այս ծառայությունը վճարովի է և կազմում է 9,05 եվրո:
Ապահովվելու է շուրջօրյա տեխնիկական աջակցություն (helpdesk), ինչպես նաև` երաշխավորվելու է տրամադրված տվյալների անվտանգության բարձր մակարդակ:

Նոր գործիքից օգտվող անձի դիմումը փոխանցվում է սպասման մեջ գտնվող դիմումների հիմնապաշար` համաձայն գործող ընթացակարգի: Ինքնաշխատ եղանակով ժամկետների տրամադրման փուլում առաջնահերթությունը տրվելու է տեսանույնականացումից օգտվող անձանց: Այլ անձանց ժամադրությունները կնշանակվեն ավելի ուշ ժամկետներում` տեսանույնականացման ծառայությունից օգտվող անձանց դիմումների հիմնապաշարի սպառումից հետո:

 

 

 

{"register":{"columns":[]}}