Back

Լեհաստանի մուտքի պարզեցված ընթացակարգ բժշկական ոլորտում աշխատելու նպատակով

09.06.2021

Բժշկական գործունեություն ծավալելու նպատակով 2020թ-ի դեկտեմբերի 30-ից գործում է Լեհաստան մուտք գործելու դյուրացված ընթացակարգ:

Lekarzy

Նոր կանոնները վերաբերում են Եվրամիության անդամ չհանդիսացող պետություններում աշխատելու որակավորում ստացած ստորոնշյալ մասնագետներին`

1.            բժիշկներին,

2.            ատամնաբույժներին,

3.            բուժքույրերին,

4.            մանկաբարձուհիներին,

5.            փրկարար ծառայության բժիշկներին:

Թվարկված մասնագիտություններում աշխատելու նպատակով թույլտվության ձեռքբերման կարգը դյուրացվել է, իսկ  գործընթացը զգալիորեն կրճատվել: Լեհաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, ինչպես նաև Լեհաստանի հյուպատոսների միջնորդությամբ ներկայացված դիմումները ենթակա են արագ ուսումնասիրման:

Բժշկական ոլորտում աշխատելու նպատակով դյուրացված կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հասանելի են հետևյալ հղումով, ինչպես նաև Լեհաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կայքէջում:

Թեժ գծի հեռախոսահամար` (+48) 22 427 65 60, (սպասարկվում է լեհերեն, ուկրաիներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով)
Թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին` ժամը 08:00-ից 18:00 (Լեհաստանի ժամանակով):

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար հետաքրքրված անձինք կարող են դիմել Երևանում Լեհաստանի դեսպանություն:

{"register":{"columns":[]}}