Back

Հայաստանում պրոբացիայի ծառայություն մատուցող հաստատությունների պայմանների բարելավում (Արմավիր)

30.11.2022

Նոյեմբերի 25-ին ՀՀ պրոբացիայի պետական ծառայության Արմավիրի գրասենյակում տեղի ունեցավ «Հայաստանում պրոբացիայի ծառայություն մատուցող հաստատությունների պայմանների բարելավում» ծրագրի փակման արարողությունը:

Probation 2022

Ծրագրի նպատակն է պրոբացիայի ծառայողների և պրոբացիայի շահառուների աշխատանքային պայմանների բարելավումը Արմավիրի մարզի պրոբացիոն ծառայության գրասենյակներում, ինչը կնպաստի շահառուների ապագա վերաինտեգրմանը հասարակություն:

Այս տարի #PolishAid -ի աջակցության շնորհիվ կապիտալ վերանորոգվեցին Պրոբացիայի պետական ծառայության երկու գրասենյակներն Արմավիր քաղաքում, ինչի շնորհիվ ծրագրի շահառուներն ունեցան բարելավված աշխատանքային միջավայր և բարենպաստ պայմաններ վերականգնողական ծրագրեր և վերապատրաստումներն իրականացնելու համար:

Երևանում Լեհաստանի դեսպանության I Քարտուղար պարոն Թոմաշ Բույկոն շնորհակալություն հայտնեց ծրագիրն իրականացնող «Եվրասիա» Բարեգործական Հասարակական Կազմակերպության ղեկավարությանը ինչպես նաև ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանին` ծրագրի իրականացման ընթացքում գերազանց համագործացության համար:

Ծրագիրն իրականացվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության շրջանակներում:

Լուսանկարներ (13)

{"register":{"columns":[]}}