In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

Օրգանական թափոնների կոմպոստացման աջակցություն և խթանում Արմավիրի մարզում

13.12.2022

2022 թ-ին ՀՀ Արմավիր մարզի տարբեր քաղաքներում իրականացվեց «Օրգանական թափոնների կոմպոստացման աջակցություն և խթանում Արմավիրի մարզում» ծրագիրը:

ISSD - Կոմպոստացում

Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել շահառու խմբերի, հատկապես երիտասարդների իրազեկվածության մակարդակը կոմպոստացման վերաբերյալ՝ կոմպոստացման 20-ից ավելի ամաններ տեղադրելու և օրգանական թափոնների ճիշտ կառավարման վերաբերյալ դասընթացներ իրականացնելու միջոցով: Կոմպոստացման ամանները տեղադրվեցին ոչ միայն մարզի դպրոցներում այլ նաև մի քանի գոյւղատնտեսություններում:

Ս.թ. դեկտեմբերի 7-ին ստորագրվեցին վերջնական արձանագրությունները, ինչպես նաև «Համայնքների կայուն զարգացման նորարարակն լուծումներ» ՀԿ-ի ներկայացուցչի կողմից անցկացվեց հատուկ դասընթաց երիտասարդների համար:

Փակման արարողությունը ներկա էր նաև Հայաստանում Լեհաստանի դեսպանության առաջին քարտուղար Թոմաշ Բույկոն:

Ծրագիրն իրականացրել է «Համայնքների կայուն զարգացման նորարարակն լուծումներ» ՀԿ-ն` Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Լեհական զարգացման համագործակցության ծրագրի շրջանակներում (#PolskaPomoc):

Լուսանկարներ (11)

{"register":{"columns":[]}}