Back

Ուշադրություն՝ Շենգենյան արտոնագրային դիմում-հայտի գրանցման նոր կանոններ

25.04.2024

Attention

Ստորև կարող եք ծանոթանալ C տեսակի մուտքի արտոնագրի համար դիմում-հայտի գրանցման հաջորդական քայլերին.

1. Հաստատեք դիմում-հայտ ներկայացնելու ընդհանուր կանոնները:  

2. Մուտքագրեք և պահպանեք Ձեր մուտքի արտոնագրի նախնական դիմում-հայտը: Հիշեք, որ դիմում-հայտում մուտքագրված տվյալները պետք է լինեն ճշգրիտ և համապատասխանեն Ձեր փաստաթղթերում ներկայացված տվյալներին:

3. Ձեր կողմից նշված էլ. փոստի հասցեին կստանաք հարցում՝ ձեր նախնական դիմում-հայտը հաստատելու համար։ Հաստատումը հնարավոր է կատարել 48 ժամվա ընթացքում։

4. Ամբողջական դիմում-հայտը լրացնելու համար հատկացվում է 48 ժամ: Եթե ​​նշված ժամկետում դիմում-հայտը չլրացվի, Ձեր ամրագրումը կչեղարկվի և Ձեր տվյալները կջնջվեն համակարգից:

5. Եթե ​​տվյալ հյուպատոսական բաժնում ճիշտ լրացված դիմում-հայտերի քանակը գերազանցի հերթագրման հասանելի ժամերը, հերթագրումը կիրականացվի էլեկտրոնային վիճակահանության ճանապարհով։  

6. Ձեր դիմում-հայտի ընտրվելուց հետո, այցի ամսաթվի մասին տեղեկատվություն կուղարկվի Ձեր տրամադրած էլ. փոստի հասցեին։ Մնացած հայտերը կմասնակցեն հետագա խաղարկություններին մինչև դրանք ընտրվեն։

 

Ուշադրությու՛ն: Գրանցման ընթացքում անհրաժեշտ է տրամադրել ներկայացվող փաստաթղթերում պարունակվող հավաստի և ամբողջական տվյալները: Արտոնագրային դիմում-հայտում լրացվող տվյալները պետք է լինեն ճշգրիտ (այդ թվում նաև ուղղագրության տեսանկյունից) և համապատասխանեն կից փասթաթղթերում ներկայացված տվյալների:

Դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցները չեն կարող միջամտել արտոնագրային դիմում-հայտերի վիճակահանության և հերթագրման գործընթացին:

 

{"register":{"columns":[]}}