In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

Նոր սրբապատկեր՝ հունակաթոլիկ և ուղղափառ սրբապատկերների ցուցահանդես Երևանում

08.04.2022

Ս.թ. ապրիլի 4-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Nowa Ikona / Նոր Սրբապատկեր» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս միջոցառումով ազդարարվեց Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված 2022 թ. անցկացվելիք միջոցառումների սկիզբը:

Nowa Ikona

«Nowa Ikona / Նոր Սրբապատկեր» խորագիրը կրող ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան և Լեհաստանի «Նովիցայի ընկերներ» ասոցիացիայի („Stowarzyszenie Przyjaciół Nowicy”) հետ համատեղ նախաձեռնությամբ: Ցուցահանդեսին ներկայացված են 2 տասնյակ գործեր, որոնք ստեղծվել են 2009-2021 թվականներին Լեհաստանի Նովիցա գյուղում անցկացվող ամենամյա` «Międzynarodowe Warsztaty Ikonopisów w Nowicy» աշխատարանների շրջանակներում` Լեհաստանի, Ուկրաինայի և Վրաստանի սրբանկարիչների կողմից:

#NowaIkona ցուցահանդեսի բացման արարողության սկզբում ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը հայ-լեհական մշակութային հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունեցած անձանց շքանշաններ շնորհեց: Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարի կողմից շնորհվող «Լեհական մշակույթին նվիրյալ» շքանշաններ հանձնվեցին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանին, դաշնակահարուհի և կոմպոզիտոր Լիանա Փիրումովային, գրող և թարգմանիչ Գագիկ Դավթյանին:

#NowaIkona ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ` ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ՀՀ-ում Գերմանիայի Վիկտոր Ռիխտերը, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, ՀՀ-ում ՈՒկրաինայի դեսպանության Առաջին Քարտուղար Վիկտոր Օլիյնիկը, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության Երկրորդ Քարտուղար Տեջաս Սանջայ Պագարը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԱԳՆ-ի Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը և Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար Վահագն Աֆյանը, Մայր Աթոռի ներկայացուցիչներ Արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը և Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը, ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օսթը, Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև Հայաստանում լեհերի` «Polonia» միության անդամները:

#NowaIkona ցուցահանդեսի բացման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան դաշնակահարուհի Լիանա Փիրումովան և Հայաստանում «Պոլոնիա» լեհերի միության «Malwy» վոկալ համույթը` երգչախմբային դիրիժոր Անահիտ Տեր Մելիքսետյանի ղեկավարությամբ: Երաժշտական կատարումներից հետո բանաստեղծ և թարգմանիչ Գագիկ Դավթյանը ընծայագրերով մասնակիցներին նվիրեց իր թարգմանած արդի լեհական պոեզիայի «Որպես ձեռքսեղմում» խորագրով անթոլոգիայի օրինակներից` առանձնահատուկ կերպով նշելով իր ծննդյան 75-ամյա հոբելյանը:
 

Լուսանկարներ (15)

{"register":{"columns":[]}}