Back

Թափուր աշխատատեղ ԼՀ դեսպանությունում

05.02.2021

Երևանում ԼՀ դեսպանությունը հայտարարում է մրցույթ հանրային դիվանագիտության և լրատվության բաժնի աշխատակցի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

pobrane_(2)1

աշխատանքային պարտականություններ`

 

  • Դեսպանության միջոցառումների և ընդունելությունների կազմակերպում և համակարգում,
  • ՅՈՒՆԻՔ/EUNIC հայաստանյան կլաստերի շրջանակներում մշակութային նախագծերի համաֆինանսավորման համար հայտերի ուսումնասիրում և մշակում,
  • տնտեսական վերլուծությունների մշակում, լեհական բիզնեսի խթանման գործում աջակցություն,
  • դեսպանության կայքէջի սպասարկում, տեքստերի պատրաստում, մշակում և հրապարակում պաշտոնական կայքէջում և սոցիալական ցանցերում,
  • մշակութային նախագծերի իրականացման նպատակով Արտաքին գործերի նախարարության և գործընկերների հետ կապի ապահովում,
  • կայքէջում և սոցիալական ցանցերում գրառումների թարգմանություն և տեղարդրում (լեհերեն, հայերեն և անգլերեն  լեզուներով);
  • դեսպանության մշակութային նախագծերի մոնիթորինգ, ինչպես նաև հաշվետվության ապահովում,
  • անմիջական վերադասի կողմից քաղաքան-տնտեսական բաժնի իրավասությունների և խնդիրների շրջանակներում լրացուցիչ այլ հրահանգների իրականացում:

 

Պահանջներ`

 

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ մշակույթի և բիզնեսի ոլորտներում,
  • լեհերենի, հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • իրազեկվածություն լեհական մշակույթի և ԼՀ ազգային ժառանգության մասին, ինչպես նաև Լեհաստանի և Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակին տվյալների տիրապետում,
  • փորձառություն մշակութային միջոցառումներ կազմակերպելու և բիզնեսի խթանման գործում,
  • համացանցային կայքերի և սոցիալական ցանցերի ձևավորում և սպասարկում
  • տեղեկություն դիտավորյալ հանցագործության համար դատվածություն չունենալու և հետախուզման մեջ չլինելու մասին:

 

ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎԵԼՈՒ Է`

  • մշակույթի ոլորտում բարձրագույն  կրթություն ունեցող դիմողներին,
  • տնտեսական կամ զարգացման քաղաքականության ոլորտում կրթություն ունեցող դիմողներին:

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`

2021Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 28

 

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել ստորև նշված հասցեով`

 

Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն

Հանրապետության, 44ա

0010 Երևան

 

* ծրարին նշել թափուր հաստիքի անվանումը

 

կամ էլեկտրոնային փոստով`

 

erewan.amb.sekretariat@msz.gov.pl

 

թեմայի մեջ նշելով`  Երևանում ԼՀ դեսպանության հանրային դիվանագիտության և լրատվության  բաժնի աշխատակից

 

 

Այլ տեղեկություններ:

 

Դիմումը պետք է ներառի կոնտակտային տվյալներ` փաստացի բնակության վայրի հասցե, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար:

 

Ընտրված դիմողներին դեսպանությունը հրավիրելու է մասնակցելու հաջորդ փուլին հեռախոսազանգի կամ էլ. նամակի միջոցով:

 

Վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:

{"register":{"columns":[]}}