Back

Թափուր աշխատատեղ ԼՀ դեսպանությունում

24.01.2023

Երևանում ԼՀ դեսպանությունը հայտարարում է մրցույթ հանրային դիվանագիտության և լրատվության բաժնի աշխատակցի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

nabor-na-stanowisko

Աշխատանքային պարտականություններ`

  • Դեսպանության միջոցառումների և ընդունելությունների կազմակերպում և համակարգում,
  • Մշակութային նախագծերի համաֆինանսավորման համար հայտերի ուսումնասիրում և մշակում,
  • Լեհական բիզնեսի և մշակութային կազմակերպությունների խթանման գործում աջակցություն, դեսպանության կայքէջի սպասարկում, տեքստերի պատրաստում, մշակում և հրապարակում պաշտոնական կայքէջում և սոցիալական ցանցերում,
  • Մշակութային նախագծերի իրականացման նպատակով Արտաքին գործերի նախարարության և գործընկերների հետ կապի ապահովում,
  • Կայքէջում և սոցիալական ցանցերում գրառումների թարգմանություն և տեղարդրում (լեհերեն, հայերեն և անգլերեն  լեզուներով);
  • Դեսպանության մշակութային նախագծերի մոնիթորինգ, ինչպես նաև հաշվետվության ապահովում,
  • Անմիջական վերադասի կողմից քաղաքան-տնտեսական բաժնի իրավասությունների և խնդիրների շրջանակներում լրացուցիչ այլ հրահանգների իրականացում:
     

Պահանջներ`

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ մշակույթի և/կամ բիզնեսի ոլորտներում,
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Լեհերենի լավ իմացություն
  • Անգլերենի կամ ռուսերենի լավ իմացություն,
  • Փորձառություն մշակութային միջոցառումներ կազմակերպելու և բիզնեսի խթանման գործում,
  • Համացանցային կայքերի և սոցիալական ցանցերի ձևավորման և սպասարկման հմտություն, 
  • Տեղեկություն դիտավորյալ հանցագործության համար դատվածություն չունենալու և հետախուզման մեջ չլինելու մասին:
     

ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎԵԼՈՒ Է`

  • Մշակույթի ոլորտում բարձրագույն  կրթություն ունեցող դիմողներին,
  • Տնտեսական կամ զարգացման քաղաքականության ոլորտում կրթություն ունեցող դիմողներին:
  • Լեհական մշակույթի և ԼՀ ազգային ժառանգության վերաբերյալ գիտելիքներ ունեցող դիմողներին:
     

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` 2023 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 31
 

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել ստորև նշված հասցեով`

Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն
Հանրապետության, 44ա
0010 Երևան
* ծրարին նշել թափուր հաստիքի անվանումը
կամ էլեկտրոնային փոստով`
erywan.amb.sekretariat@msz.gov.pl
թեմայի մեջ նշելով`  
Երևանում ԼՀ դեսպանության հանրային դիվանագիտության և լրատվությանբաժնի աշխատակից
 

Այլ տեղեկություններ:

Դիմումը պետք է ներառի կոնտակտային տվյալներ` փաստացի բնակության վայրի հասցե, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար:

Ընտրված դիմողներին դեսպանությունը հրավիրելու է մասնակցելու հաջորդ փուլին հեռախոսազանգի կամ էլ. նամակի միջոցով:

Վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:

{"register":{"columns":[]}}