Back

Լեհական երաժշտության երեկոն Երևանում

10.04.2026

Լեհական երաժշտության երեկոյի պաստառները դահլիճի մուտքի կողքին

Հայաստանում անցկացվող ժամանակակից երաժշտության ամենամյա փառատոնի շրջանակում Մարտի 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ լեհական երաժշտության երեկոն։

Ծրագրում լեհ կոմպոզիտորներ Կարոլ Շիմանովսկու, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վիտոլդ Լուտոսլավսկոու և Գրաժինա Բացևիչի ստեղծագործություններն էին։

Հյուրերի շարքերում էին Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ,Կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմը, լեհական համայնքը և լեհ երաժշտության սիրահարները։ 

Երևանում Լեհաստանի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությանը, Միրզոյան քառյակին, դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանին, կլարնետահար Ավետիք Ղազարյանին և Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրինությանը։

Լուսանկարներ (6)

{"register":{"columns":[]}}