Հյուպատոսական վճարների ցանկ
Գործում է 2026 թվականի հունվարի 1-ից։
|
Կետ |
Գործառության տեսակը |
Վճար |
|
||
|
1.01 |
Անձնագրի տրամադրում |
140 ԵՎՐՈ |
|
1.02 |
Անձնագրի տրամադրում անչափահաս անձին, որն անձնագիր համար դիմելու պահին չի լրացրել 12 տարին |
45 ԵՎՐՈ |
|
1.03 |
Անձնագրի տրամադրում այն անձանց, որոնց մասին խոսվում է 2022 թվականի հունվարի 27-ի «Անձնագրային փաստաթղթերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2–15 կետերում, ինչպես նաև 16-րդ կետի c ենթակետում։ |
70 ԵՎՐՈ |
|
1.04 |
Անձնագրի տրամադրում այն անձանց, որոնց մասին խոսվում է 2022 թվականի հունվարի 27-ի «Անձնագրային փաստաթղթերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի a ենթակետում։ |
25 ԵՎՐՈ |
|
1.05 |
Անձնագրի տրամադրում այն անձանց, որոնց մասին խոսվում է 2022 թվականի հունվարի 27-ի «Անձնագրային փաստաթղթերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի b ենթակետում։ |
45 ԵՎՐՈ |
|
1.06 |
Ժամանակավոր անձնագրի տրամադրում |
50 ԵՎՐՈ |
|
1.07 |
Ժամանակավոր անձնագրի տրամադրում աշխատանքային ժամի ավարտից հետո |
100 ԵՎՐՈ |
|
1.08 |
Ժամանակավոր անձնագրի տրամադրում ոչ աշխատանքային օրերին |
200 ԵՎՐՈ |
|
1․09 |
Ժամանակավոր անձնագրի տրամադրում՝ հիմնական անձնագրի ստացման սպասման ընթացքում |
20 ԵՎՐՈ |
|
1․10 |
Երկրորդ անձնագրի տրամադրում |
280 ԵՎՐՈ |
|
||
|
2.01 |
Լեհաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմումի ընդունում և փաստաթղթերի մշակում, այդ թվում նաև Լեհաստանի քաղաքացիություն ստանալու վկայականի կամ Լեհաստանի քաղաքացիություն տալու մերժման ծանուցագրի հանձնում* |
450 ԵՎՐՈ |
|
2.02 |
Լեհաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար դիմումի ընդունում և մշակում, այդ թվում նաև Լեհաստանի քաղաքացիությունը վերականգնելու որոշման հանձնում* |
50 ԵՎՐՈ |
|
2.03 |
Լեհաստանի քաղաքացիության հաստատման դիմումի ընդունում և մշակում, այդ թվում նաև այդ դիմումի վերաբերյալ որոշման հանձնում* |
100 ԵՎՐՈ |
|
2.04 |
Լեհաստանի քաղաքացիությունից հրաժարվելու թույլտվության համար դիմումի ընդունում և մշակում, այդ թվում նաև նման համաձայնության տրամադրման ծանուցագրի հանձնում* |
450 ԵՎՐՈ |
|
2.05 |
2009 թ. ապրիլի 2-ի` «Լեհական քաղաքացիության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-ի կետի համաձայն (Օրենքների ժողովածու, 2018 թ., կետ 1829, և Օրենքների ժողովածու, 2019 թ., կետ 730)` Լեհաստանի քաղաքացիության մասին հայտարարության ընդունում |
40 ԵՎՐՈ |
|
|
III. Օտարերկրացիներին սահմանի հատման թույլտվության տրամադրմանը վերաբերող գործառություններ` փոքր սահմանային շարժման և օտարերկրացիներին վերաբերող այլ գործառությունների շրջանակներում |
|
|
3.01 |
(D տեսակի) Ազգային մուտքի արտոնագիր ստանալու համար դիմումի ընդունում և ուսումնասիրություն |
200 ԵՎՐՈ |
|
3.02 |
(D տեսակի) Ազգային մուտքի արտոնագիր ստանալու համար վերանայման դիմումի ընդունում և ուսումնասիրություն |
200 ԵՎՐՈ |
|
3.03 |
Փոքր սահմանային շարժի շրջանակում սահմանը հատելու թույլտվության տրամադրման դիմումի ընդունում և ուսումնասիրություն։ |
30 ԵՎՐՈ |
|
3.04 |
Փոքր սահմանային շարժի շրջանակում սահմանը հատելու թույլտվության տրամադրման վերաբերյալ դիմումի վերանայման մասին դիմումի ընդունում և ուսումնասիրություն։ |
30 ԵՎՐՈ |
|
3.05 |
Ժամանակավոր ճամփորդական փաստաթղթի տրամադրում օտարերկրացու համար։ |
50 ԵՎՐՈ |
|
3.06 |
Եվրամիության ժամանակավոր ճամփորդական փաստաթղթի տրամադրում։ |
50 ԵՎՐՈ |
|
3.07 |
(C տեսակի) Շենգենյան մուտքի արտոնագրի վերանայման դիմումի ընդունում և ուսումնասիրություն։ |
90 ԵՎՐՈ |
|
|
IV. Տեղեկանքների և թույլտվությունների տրամադրում |
|
|
4.01 |
Լեհաստանի Հանրապետության տարածքով զենքի և զինամթերքի ներմուծման կամ փոխադրման, կամ Հրազենի եվրոպական քարտում նշում կատարելու համար տեղեկանքի տրամադրում |
70 ԵՎՐՈ |
|
4.02 |
Լեհաստանի Հանրապետության տարածք կամ տարածքով աճյունի կամ մարդկային մասունքների փոխադրման համար տեղեկանքի տրամադրում |
60 ԵՎՐՈ |
|
4.03 |
Այլ տեղեկանքի տրամադրում, քան սահմանված է հյուպատոսական վճարների ցանկի 4.01 և 4.02 կետերում |
40 ԵՎՐՈ |
|
|
V. Վճարներ փաստաթղթերի ստացման և փոխանցման համար |
|
|
5.01 |
Արտասահմանում բնակվող անձի կողմից անմիջականորեն պետական հաստատությունում ներկայացված դիմումի հիման վրա տվյալ հաստատության կողմից փոխանցված փաստաթղթի հանձնում |
40 ԵՎՐՈ |
|
5.02 |
Լեհաստանի քաղաքացու դիմումի հիման վրա այլ փաստաթղթի (արժեթղթերից բացի) արտասահմանում հայթայթում և ուղարկում երկիր (ըստ անհրաժեշտության` դրա հնարավոր վավերացմամբ) |
40 ԵՎՐՈ |
|
5.03 |
Գրության ընդունում և ծառայողական ճանապարհով դեպի Լեհաստան ուղարկում, եթե հյուպատոսին տվյալ գրության ներկայացումը չի խախտում վարույթի ժամկետը` համաձայն համապատասխան օրենքների |
30 ԵՎՐՈ |
|
5.04 |
Օտարերկրյա բանակում կամ ռազմական կազմակերպությունում ծառայելու համար թույլտվություն ստանալու համար դիմումի ընդունում և դրա փոխանցում Լեհաստանում համապատասխան մարմնին |
60 ԵՎՐՈ |
|
5.05 |
Գործի փաստաթղթակազմից որևէ փաստաթղթի հաստատված պատճենի տրամադրում և հանձնում |
40 ԵՎՐՈ |
|
VI. Վավերականացման (լեգալիզացման), նոտարական հարցերին, ինչպես նաև թարգմանությունների կատարման և հաստատման վերաբերող գործառություններ |
||
|
6.01 |
Փաստաթղթի վավերացում |
40 ԵՎՐՈ |
|
6.02 |
Բնօրինակի կամ տվյալ փաստաթղթի հաստատված կրկնօրինակի և նրա քաղվածքի, համառոտագրի կամ պատճենի կազմում և համապատասխանության հաստատում, ինչպես նաև հյուպատոսի կողմից կազմված և հյուպատոսական հիմնարկում պահպանվող նոտարական ակտից քաղվածքի կամ համառոտագրի կազմում |
70 ԵՎՐՈ |
|
6.03 |
Ներկայացված փաստաթղթի հետ` կրկնօրինակի, համառոտագրի կամ պատճենի համապատասխանության հաստատում |
40 ԵՎՐՈ |
|
6.04 |
Ստորագրության կամ ձեռագիր նշանի իսկության վավերացում |
40 ԵՎՐՈ |
|
6.05 |
Փաստաթուղթի ներկայացման ժամանակաթվի հաստատում |
40 ԵՎՐՈ |
|
6.06 |
Նոտարական ակտի պատրաստում |
400 ԵՎՐՈ |
|
6.07 |
Նոտարական այլ գործառությունների կատարում |
40 ԵՎՐՈ |
|
6.08 |
Լեհերենից դեպի պաշտոնական լեզու կամ ընդունող երկրում տարածված լեզու, կամ պաշտոնական լեզվից/ընդունող երկրում տարածված լեզվից դեպի լեհերեն թարգմանության կատարում և հաստատում` յուրաքանչյուր թարգմանչական էջի համար**) |
120 ԵՎՐՈ |
|
6.09 |
Լեհերենից դեպի պետական լեզու/ ընդունող երկրում տարածված լեզու, կամ պետական լեզվից/ընդունող երկրում տարածված լեզվից դեպի լեհերեն թարգմանության ստուգում և հաստատում` յուրաքանչյուր թարգմանչական էջի համար**) |
60 ԵՎՐՈ |
|
6.10 |
Լեհերենից դեպի պաշտոնական լեզու/ ընդունող երկրում տարածված լեզու, կամ պաշտոնական լեզվից/ընդունող երկրում տարածված լեզվից դեպի լեհերեն կրկնվող բովանդակությամբ փաստաթղթերի թարգմանություն և հաստատում |
60 ԵՎՐՈ |
|
6․11 |
Լեհերենից դեպի պաշտոնական լեզու/ ընդունող երկրում տարածված լեզու, կամ պաշտոնական լեզվից/ընդունող երկրում տարածված լեզվից դեպի լեհերեն կրկնվող բովանդակությամբ փաստաթղթերի թարգմանության ստուգում և հաստատում |
30 ԵՎՐՈ |
|
VII. Քաղաքացիական կարգավիճակին վերաբերող գործառություններ |
||
|
7.01 |
Հյուպատոսի ներկայությամբ ամուսնության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, ամուսնություն կնքելու վերաբերյալ արված հայտարարությունների, ինչպես նաև ամուսնությունը կնքելուց հետո ամուսինների ազգանվան փոփոխության և տվյալ ամուսնությունից ծնված երեխաների ազգանվան հետ կապված հայտարարությունների ընդունում, առարկայական հայտարարությունների ընդունման մասին արձանագրության կազմում և դրա փոխանցում Լեհաստանի Քաղաքացիական կացության գրանցման գործակալություն, ինչպես նաև ամուսնության վկայականի պատճենի հանձնում*) ***) |
600 ԵՎՐՈ |
|
7.02 |
Ամուսնություն կնքող անձի կողմից հավաստիացման ընդունում և փոխանցում Քաղաքացիական կացության գրանցման գործակալությանը առ այն, որ տվյալ անձին հայտնի չեն հանգամանքներ, որոնք կարող են բացառել ամուսնության կնքումը |
60 ԵՎՐՈ |
|
7.03 |
Տեղեկանքի տրամադրում և հանձնում առ այն, որ համաձայն Լեհաստանի օրենսդրության կարելի է կնքել ամուսնություն |
60 ԵՎՐՈ |
|
7.04 |
Լեհաստանում Քաղաքացիական կացության գրանցման գործակալությունից տեղեկանքի հայթայթում և հանձնում առ այն, որ համաձայն Լեհաստանի օրենսդրության կարելի է կնքել ամուսնություն***) |
50 ԵՎՐՈ |
|
7.05 |
Հայրության ճանաչման համար անհրաժեշտ հայտարարության(-ների) ընդունում` ճանաչման վերաբերյալ տեղեկանքի հավանականային տրամադրմամբ և համապատասխան Քաղաքացիական կացության գրանցման գործակալությանը փաստաթղթերի փոխանցմամբ |
60 ԵՎՐՈ |
|
7.06 |
Քաղաքացիական կարգավիճակի լեհական գրանցամատյանում քաղաքացիական կարգավիճակի արտասահմանյան փաստաթղթի տառադարձում կամ վերականգման հետ կապված փաստաթղթերի պատրաստում, ինչպես նաև նույն հիմքով կազմված քաղաքացիական կարգավիճակի լեհական ակտի պատճենի տրամադրում*) ***) |
60 ԵՎՐՈ |
|
7.07 |
Արձանագրությունների համար հայտարարությունների ընդունում և ծնունդի կամ մահվան գրանցման վերաբերյալ դիմումի փոխանցում Լեհաստանի Քաղաքացիական կացության գրանցման գործակալությանը, ինչպես նաև ծննդյան կամ մահվան վկայականի պատճենի տրամադրում*** |
60 ԵՎՐՈ |
|
7.08 |
Անվան կամ ազգանվան փոփոխության վերաբերյալ արձանագրության համար արված հայտարարության ընդունում, ինչպես նաև դրա Լեհաստանի փոխանցում Քաղաքացիական կացության գրանցման գործակալություն |
60 ԵՎՐՈ |
|
7.09 |
Անվան կամ ազգանվան փոփոխության վերաբերյալ դիմումի ընդունում`Լեհաստանի Քաղաքացիական կացության գրանցման գործակալություն փոխանցմամբ և որոշման հանձմամբ |
60 ԵՎՐՈ |
|
7.10 |
Այլ գործառության կատարում` կապված քաղաքացիական կարգավիճակի հետ առնչվող հարցերին |
40 ԵՎՐՈ |
|
VIII. Ծովային և ներքին նավարկությանը վերաբերող գործառություններ |
||
|
8.01 |
Նավի լեհական պատկանելիության ժամանակավոր վկայականի տրամադրում (դրոշի վկայական) |
300 ԵՎՐՈ |
|
8.02 |
Նավապետի կողմից ծովային ճանապարհորդության ընթացքում գրավոր բողոքի ընդունում կամ ներքին նավարկության ընթացքում վթարի մասին արձանագրության կազմում |
360 ԵՎՐՈ |
|
8.03 |
Նավի վկայականի կամ անվտանգության վկայագրի տրամադրում կամ հաստատում, կամ վկայագրի վավերականության ժամկետի երկարացում` ծովային միջավայրի պաշտպանության շրջանակներում |
250 ԵՎՐՈ |
|
8.04 |
Այլ գործողության կատարում կապված ծովային և ներքին նավարկության հետ |
50 ԵՎՐՈ |
|
|
IX. Գործառությունների` առանձնահատուկ կերպով կատարման համար վճար |
|
|
9.01 |
Հյուպատոսական հիմնարկի տարածքից դուրս մյուս կողմի դիմումի հիման վրա գործառություն, հիմնարկից մեկնման և վերադարձի ժամանակի հաշվարկով` յուրաքանչյուր 8 ժամվա համար |
110 ԵՎՐՈ |
|
9.02 |
Հրատապ կարգով գործողության կատարում |
40 ԵՎՐՈ |
*) Հյուպատոսական փաստաթղթերի մշակման հետ կապված գործառությունների համար հավելյալ վճարներ չեն գանձվում, բացառությամբ` թարգմանությունների կատարման և հաստատման, կամ ստուգման և հաստատման վճարների (կետ 6.08, 6.09 և 6.10):
**) Հյուպատոսական վճարների անհրաժեշտ չափը հաշվելու պարագայում` փաստաթղթի ծավալը որոշվում է երդվյալ թարգմանչի գործառությունների վարձատրության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով:
***) Վավերացման (լեգալիզացման) կամ ապոստիլի հնարավոր կատարմամբ
****) Գործառությունների` առանձնահատուկ կերպով կատարման համար վճարները գանձվում են անկախ հյուպատոսական գործառության համար կատարվող վճարներից, ինչպես նաև կրած ծախսերի վերադարձումից:
Իրավական հիմքեր
- 2015 թ․ հունիսի 25-ի «Հյուպատոսական օրենք» (Օրենքների ժողովածու, 2020 թ․ կետ 195՝ հետագա փոփոխություններով)։
- 2015 թ. դեկտեմբերի 18-ի` Արտաքին գործերի նախարարի հրաման հյուպատոսական վճարների վերաբերյալ (Օրենքների ժողովածու, 2015 թ., կետ 2237` հետագա փոփոխություններով)