Back

Եվրոպայի Օրը 2026

13.05.2026

Եվրոպայի Օր 2026․ Պաստառներ

Մայիսի 10-ին Երևանի Ազատության հրապարակում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց, տեղի ունեցան Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական տոնակատարությունները։

Եվրոպական երկրների այս յուրահատուկ տոնակատարությունը համախմբել էր դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին և Եվրոպայի հետ համագործակցող տեղական հաստատություններին։ Յուրաքանչյուր երկիր ներկայացել էր իր տաղավարով, որտեղ ցուցադրվում էին տեղեկատվական նյութեր, ազգային մշակույթի տարրեր, ավանդական ուտեստներ, ինչպես նաև այցելուների համար նախատեսված տարբեր հետաքրքիր միջոցառումներ և ակտիվություններ։

Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև երկրի հյուրերը հնարավորություն ունեցան մեկ վայրում բացահայտելու եվրոպական մշակույթների հարստությունն ու բազմազանությունը, ավելին իմանալու ընթացիկ և նախատեսվող ծրագրերի մասին և մասնակցելու բազմաթիվ տարատեսակ միջոցառումների։

Լեհաստանի տաղավարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել այցելուների շրջանում։ Այնտեղ ներկայացված էին Լեհաստանի մասին գրքեր և լեհական պոեզիայի հայերեն թարգմանություններ, որոնք ստեղծվել էին Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության համաֆինանսավորմամբ իրականացված նախագծերի շրջանակում։ Այցելուները նաև հնարավորություն ունեին ստանալու փոքրիկ նվերներ և լեհ-եվրոպական բարեկամությունը խորհրդանշող հուշանվերներ՝ մասնակցելով Լեհաստանի մասին հատուկ վիկտորինային։

Մեր տաղավար այցելեց նաև Հայաստանում ԵՄ դեսպան պարոն Վասիլիս Մարագոսը, ով կարդաց վիկտորինայի՝ հայերենով գրված հարցերը և անթերի պատասխանեց դրանց։

 

Լուսանկարներ (4)

{"register":{"columns":[]}}