Back

Մարդասիրական օգնություն Հայաստանին

22.06.2020

pomoc_humanitarna

Լեհաստանը վերահաստատում է Հայաստանին իր համերաշխությունն ու օգնելու պատրաստակամությունը` COVID-19 համավարակով պայմանավորված ճգնաժամի ընթացքում: Կորոնավիրուսի դեմ պայքարը ԵՄ արտաքին քաղաքականության օրակարգի ամենակարևոր առաքելություներից է, և այդ պատճառով Լեհաստանը հանձնառություն է ստանձնել սատարելու ԱլԳ անդամ երկրներին:

Այս համատեքստում ս.թ. հունիսի 19-ին Զվարթնոց օդանավակայանում վայրէջք է կատարել C-295M ռազմական բեռնատար ինքնաթիռը` Հայաստան բերելով բժշկական պարագաներ պարունակող մարդասիրական օգնություն:

ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» տնօրեն Դավիթ Ալթունյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության կողմից տրամադրվող օգնությունը: Բեռի հանձմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի դեսպանության ներկայացուցիչները` հանձինս դեսպան Պավել Չեպլակի, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի և այլոց: Մարդասիրական օգնության պաշտոնական նվիրատուն է «Միջազգային համերաշխության հիմնադրամը» (Solidarity Fund PL): Երևանում Լեհաստանի դեսպանությունն ակտիվորեն մասնակցել է համակարգման աշխատանքներին:

#solidarność🇦🇲🇵🇱

Լուսանկարներ (5)

{"register":{"columns":[]}}