Back

Թատերական Պաստառի 3-րդ Միջազգային Բիենալեն Երևանում

05.10.2026

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ - 10 Սեպտեմբեր 2026: «Թատերական պլակատներ – Հայաստան» 3-րդ միջազգային բիենալեի բացումը Գեղագիտության ազգային կենտրոնում

2026 թվականին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը երկրորդ անգամ հանդես եկավ որպես Երևանում անցկացվող «Թատերական պաստառի միջազգային բիենալեի» աջակից։

Բիենալեն Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ։

Այս տարվա Բիենալեին մասնակցել է 75 երկիր, 844 արվեստագետ ներկայացրել են 1708 պաստառ։ Ցուցահանդեսի նախնական փուլն անցել են 49 երկրից 194 դիզայների 203 պաստառ։

Բիենալեն նպաստում է Հայաստանում պաստառի արվեստի նկատմամբ հետաքրքրության աճին՝ ստեղծելով բացառիկ հնարավորություն անմիջականորեն ծանոթանալու բազմաթիվ աշխատանքների և կապեր հաստատելու ոլորտի նշանավոր ստեղծագործողների հետ։ Պաստառը, որպես քաղաքային մշակույթի կարևոր բաղադրիչ, պետք է ներկա լինի հանրային տարածքում, հաղորդակցվի հանդիսատեսի հետ և նրան դարձնի անմիջական մասնակից, ինչին փառատոնը լիարժեքորեն նպաստում է։

Ընտրված աշխատանքների շարքում ներկայացված են 47 լեհ արվեստագետների ստեղծագործություններ, ինչը վկայում է լեհական պաստառի միջազգային նշանակության մասին և ընդգծում դրա կարևոր դերը համաշխարհային միջմշակութային երկխոսության մեջ։

Լեհական կողմի համար այս նախաձեռնությանը մասնակցելը հնարավորություն է ներկայացնելու լեհական պաստառի դպրոցի ձեռքբերումները Հայաստանում, ամրապնդելու միջմշակութային երկխոսությունը և խթանելու փորձի փոխանակումը Լեհաստանի, Հայաստանի և այլ երկրների արվեստագետների միջև։ Բիենալեն էականորեն նպաստում է պաստառի՝ որպես գեղարվեստական ինքնարտահայտման կարևոր ձևի և տեսողական հաղորդակցության միջոցի հանրահռչակմանը։

Պաստառները գնահատվել են միջազգային ժյուրիի կողմից, իսկ լավագույն աշխատանքներն արժանացել են մրցանակների և հատուկ դիպլոմների։

Ս. Թ. սեպտեմբերի 10-ին Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի ունեցած ցուցահանդեսի հանդիսավոր բացման ընթացքում հենց հայտարարվեցին մրցանակակիրների անունները։

🇵🇱 Այս տարվա Լեհաստանի ձեռքբերումները ներառում են՝

🏆 Գլխավոր մրցանակ (Grand Prix)– պրոֆ. Լեխ Մաևսկի (Վարշավայի պաստառի միջազգային բիենալեի նախագահ, Վարշավայի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր)։

🏅 Պատվոգիր (Diploma of Recognition) – դոց. դոկտոր Մագդալենա Վոշիկ (Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, Վրոցլավի Եվգենիուշ Գեպերտի անվան Գեղարվեստի ակադեմիայի դասախոս)։

Դեսպանությունը ջերմորեն շնորհավորում է մրցանակակիրներին։

«Թատերական պաստառի միջազգային 3-րդ բիենալեի» պաշտոնական բացման հաջորդ օրվանից մինչև ս․թ․ սեպտմբերի 30-ը առավոտվանից մինչ երեկո Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի դռները բաց էին պաստառների ցուցահանդեսի այցելուների համար։

Լուսանկարներ (8)

{"register":{"columns":[]}}