Back

Վարշավայի ապստամբության 75-րդ տարելիցը

01.08.2019

2019 թ-ի օգոստոսի 1-ին նշում ենք Վարշավայի ապստամբության 75-րդ տարելիցը: Յուրաքանչյուր տարի` ժամը 17:00-ին, Վարշավայի փողոցներում հնչում են տագնապի ահազանգերը: Քաղաքը կանգ է առնում: Մեկ րոպե լռությամբ քաղաքի բնակիչները հարգանքի տուրք են մատուցում նահատակված և փրկված ապստամբներին:

warsaw_rising

Ամեն տարի Լեհաստանի տարբեր քաղաքներում անցկացվում են զանազան միջոցառումներ` նվիրված ապստամբության զոհերի հիշատակին, սակայն մայրաքաղաքն առանձնահատուկ է այն նշում: «W»` 17:00-ը հիշեցնում է ապստամբության բռնկման մասին (թարգմանաբար «W» տառով է նշվել ապստամբության գործողությունների ժամը, լեհերեն Wybuch` պայթյուն բառից): Այդ պահին քաղաքը հեղեղում են տագնապի ահազանգերը` հնչեցնելով մեկ րոպե տևողությամբ անխախտ սուլոց: Հանրային տրանսպորտը, մեքենաները և Վարշավայի բնակիչները կանգ են առնում, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն ապստամբներին և քաղաքի զոհված բնակիչներին:

Վարշավայի ապստամբությունը բռնկվել է 1944թ-ի օգոստոսի 1-ին, տևել է 63 օր, և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության մեջ այն գրանցվել է որպես ազատագրական ամենամեծ շարժում:  Ազգային բանակի գրեթե 50 հազար ապստամբ  ոտքի է կանգնել է պայքարելու գերմանացիների դեմ, ովքեր 1939թ-ից գրավել են Լեհաստանի մայրաքաղաքը: Զինված մարտեր են ընթացել Վարշավայի բոլոր շրջաններում:

Ապստամբության ընթացքում զոհվել է Ազգային բանակի մոտ 16 հազար մարտիկ և 150 հազար խաղաղ բնակիչ: Ավիրվել է Վարշավայի ձախ ափի շինարարական օբյեկտների գրեթե 25%-ը, իսկ մինչ 1945 թ-ի հունվարի 16-ը գերմանացիների ավերել են  բնակելի տարածքների 70%-ը և պատմական օբյեկտների 90%-ը:

Դիտե´ք Վարշավայի ապստամբության թանգարանի ֆոտոշարքը:

{"register":{"columns":[]}}