Back

Սլովենիա - արտոնագրային ներկայացչություն (A և C տեսակի մուտքի արտոնագրեր)

Ըստ արտոնագրային ներկայացուցչության վերաբերյալ՝ Լեհաստանի և Սլովենիայի միջև կնքված միջազգային համաձայնագրի՝ Երևանում ԼՀ հյուպատոսը Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացնում է Սլովենիայի Հանրապետությունը արտոնագրային դիմում-հայտերի ուսումնասիրության և C (միասնական Շենգենյան վիզա) և A տեսակի (օդային տարանցիկ վիզա) մուտքի արտոնագրերի տրամադրման ոլորտում։

Որպես կանոն, դեպի Սլովենիա C և A տեսակի մուտքի արտոնագրերի համար արտոնագրային դիմում-հայտերի ներկայացման և ուսումնասիրության ընթացակարգը համընկնում է դեպի Լեհաստան C և A տեսակի մուտքի արտոնագրերի համար արտոնագրային դիմումների ընթացակարգին՝ հետևյալ տարբերությամբ՝

  • արտոնագրային դիմում-հայտին կից ներկայացվող հրավերը՝ երաշխավորական նամակը (garantno pismo), որը տրամադրվում է հրավիրող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, պետք է հաստատված լինի սլովենական նոտարի, Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կամ Սլովենիայի պետական վարչական մարմինների կողմից։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հրավիրող կողմ է հանդիսանում Սլովենիայի հասարակական հաստատություն կամ բուհ։
{"register":{"columns":[]}}