In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

C տեսակի մուտքի արտոնագիր - դիմում-հայտի ներկայացում

Որտե՞ղ կարելի է դիմել

Դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել տարածքային առումով պատկան ԼՀ հյուպատոսական հիմնարկում:

Արդյո՞ք անհրաժեշտ է անձամբ ներկայացնել դիմում-հայտը

Դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել անձամբ: Դիվանագիտական հաստատությունը չի ընդունում ֆաքսով, փոստով կամ էլեկտրոնային եղանակով տրամադրված դիմում-հայտեր:

Ինչպե՞ս հերթագրվել

Արտոնագրային դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է հերթագրվել e-konsulat համակարգում: 

Ստորև կարող եք ծանոթանալ C տեսակի մուտքի արտոնագրի համար դիմում-հայտի գրանցման հաջորդական քայլերին.

1. Հաստատեք դիմում-հայտ ներկայացնելու ընդհանուր կանոնները:  

2. Մուտքագրեք և պահպանեք Ձեր մուտքի արտոնագրի նախնական դիմում-հայտը: Հիշեք, որ դիմում-հայտում մուտքագրված տվյալները պետք է լինեն ճշգրիտ և համապատասխանեն Ձեր փաստաթղթերում ներկայացված տվյալներին:

3. Ձեր կողմից նշված էլ. փոստի հասցեին կստանաք հարցում՝ ձեր նախնական դիմում-հայտը հաստատելու համար։ Հաստատումը հնարավոր է կատարել 48 ժամվա ընթացքում։

4. Ամբողջական դիմում-հայտը լրացնելու համար հատկացվում է 48 ժամ: Եթե ​​նշված ժամկետում դիմում-հայտը չլրացվի, Ձեր ամրագրումը կչեղարկվի և Ձեր տվյալները կջնջվեն համակարգից:

5. Եթե ​​տվյալ հյուպատոսական բաժնում ճիշտ լրացված դիմում-հայտերի քանակը գերազանցի հերթագրման հասանելի ժամերը, հերթագրումը կիրականացվի էլեկտրոնային վիճակահանության ճանապարհով։  

6. Ձեր դիմում-հայտի ընտրվելուց հետո, այցի ամսաթվի մասին տեղեկատվություն կուղարկվի Ձեր տրամադրած էլ. փոստի հասցեին։ Մնացած հայտերը կմասնակցեն հետագա խաղարկություններին մինչև դրանք ընտրվեն։

 

Ուշադրությու՛ն: Գրանցման ընթացքում անհրաժեշտ է տրամադրել ներկայացվող փաստաթղթերում պարունակվող հավաստի և ամբողջական տվյալները: Արտոնագրային դիմում-հայտում լրացվող տվյալները պետք է լինեն ճշգրիտ (այդ թվում նաև ուղղագրության տեսանկյունից) և համապատասխանեն կից փասթաթղթերում ներկայացված տվյալների:

Դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցները չեն կարող միջամտել արտոնագրային դիմում-հայտերի վիճակահանության և հերթագրման գործընթացին:

​​​​​

Հիշեք, որ արտոնագրային դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել նախատեսված այցից 6 ամսից ոչ շուտ, սակայն նախատեսվող այցից առաջ 15 օրից ոչ ուշ:  Այս ժամկետային սահմանափակումներին չհետևելու դեպքում արտոնագրային դիմում-հայտը կարող է չընդունվել:

Երևանում ԼՀ դեսպանությունը արտնոնագրային դիմումների վերաբերյալ որոշումների հարցում չի համագործակցում տեղական տուրիստական գործակալությունների կամ այլ արտոնագրային միջնորդների հետ:

Հերթագրումն անվճար է  ​​​​

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել
  1. e-konsulat համակարգում լրացված, տպված և ստորագրված դիմում-հայտ: Արտոնագրային դիմում-հայտն անվճար է:
  2. 3,5×4,5 սմ չափի գունավոր լուսանկար, որը պետք է լինի`

ա) ցայտուն, սպիտակ ֆոնի վրա և տպագրված բարձր որակի թղթի վրա,

բ) լուսանկարված վերջին 6 ամսվա ընթացքում,

գ) կատարված դիմահայաց, այնպես, որ աչքերը և երեսը երկու կողմերից` գլխի գագաթից մինչև ուսերը, պարզորոշ երևան, և դեմքը զբաղեցնի լուսանկարի 70-80%-ը: Լուսանկարվելիս անհրաժեշտ է լինել գլխաբաց։

  1. Անձնագիր, որը`

ա) տրվել է վերջին 10 տարիների ընթացքում,

բ) Շենգեն անդամ-պետությունների տարածքը կամ մի քանի այցերի դեպքում՝ վերջին Շենգեն անդամ-պետության տարածքը լքելուց հետո առնվազն  3 ամիս  պետք է ուժի մեջ լինի,

գ) ունենա մուտքի արտոնագրերի համար նախատեսված առնվազն 2 դատարկ էջ,

դ) երկրորդ գործող անձնագրի առկայության դեպքում անհրաժեշտ է այն նույնպես կցել դիմում-հայտին:

  1. Անձնագրի` անձնական տվյալներով և լուսանկրաով էջի պատճենը, ինչպես նաև անձնագրի այն էջերի պատճենները, որոնցում առկա են վիզաներ, կնիքներ և նշումներ:
  2. Բժշկական ճամփորդական ապահովագրությունը պետք է վավեր լինի Շենգեն-անդամ պետությունների ողջ տարածքում, ապահովի նվազագույնը 30 000 եվրո ապահովագրավճար և ընդգրկի նախատեսված այցի ողջ ժամանակահատվածը:
    Մեկանգամյա կամ բազմակի մուտքի Շենգենյան (միասնական) արտոնագրի համար դիմող անձինք պարտավոր են ներկայացնել համապատասխան, վավեր ճամփորդական բժշկական ապահովագրություն, որը պետք է ծածկի բոլոր ծախսերը, որոնք առաջացել են հետ վերադարձի անհրաժեշտությամբ` բժշկական պատճառներից ելնելով, հրատապ բուժօգնություն ստանալու կարիքով, հիվանդանոցում անհետաձգելի բուժման կամ մահվան պատճառով: Բազմակի մուտքերով արտոնագրի համար դիմող անձինք պետք է ներկայացնեն համապատասխան, վավեր ճամփորդական բժշկական ապահովագրություն, որը ընդգրկում է նախատեսված այցի առաջին ժամանակահատվածը:

  3.  Օդանավի  տոմսերի ամրագրում։
     
  4. Կացավայրը հաստատող փաստաթուղթ, օրինակ՝ հյուրանոցային ամրագրում։
     
  5. Հայաստանում տնտեսական և սոցիալական կապերի, ինչպես նաև՝ նախատեսվող այցի ընթացքում ծախսերը հոգալու համար բավարար ֆինանսական միջոցների առկայության մասին վկայող փաստաթղթեր: Ընդ որում, Լեհաստանի դեպքում, մեկ անձի համար 3 օրը չգերազանցող այցի դեպքում 300 PLN և հավելյալ 75 PLN յուրաքանչյուր հերթական օրվա համար, օրինակ․
    ա) աշխատավայրից արդիական տեղեկանք՝ աշխատավարձի չափի նշումով՝ տրված վերջին մեկ ամսվա ընթացքում,
    բ)  վերջին երեք ամիսների բանկային հաշվեհամարից քաղվածք,
    գ) սեփականության՝ օրինակ՝ ավտեմեքենաների, բնակարանների կամ այլ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթեր։
     
  6. Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների դեպքում․ 
    փաստաթուղթ, որը վկայում է Հայաստանում օտարերկրացու իրավական կարգավիճակի մասին և որը Շենգենյան անդամ պետությունների տարածքում նախատեսվող այցի ավարտից հետո ևս 3 ամիս վավեր է:
     
  7. Անչափահաս անձանց դեպքում․
    ա) ծննդյան վկայականի բնօրինակն ու պատճենը,
    բ) ծնողների անձնագրերի բնօրինակն ու պատճենը,
    գ) ծնողների ամուսնության վկայականի բնօրինակն ու պատճենը,
    դ) եթե անչափահաս անձը ճանապարհորդում է միայնակ կամ ծնողներից կամ օրինական ներկայացուցիչներից մեկի հետ, ապա անհրաժեշտ է ներկայացնել ծնողների կամ օրինական ներկայացուցիչների՝ նոտարի կողմից վավերացված և լեհերեն կամ անգլերեն թարգմանված գրավոր համաձայնությունը արտոնագրային դիմում-հայտը ներկայացնելու վերաբերյալ։ Եթե անչափահաս անձն ունի միայն մեկ ծնող կամ օրինական ներկայացուցիչ, ապա դա անհրաժեշտ է փաստարկել ներկայացնելով ծննդյան վկայականը, դատավճիռ, որի համաձայն անչափահասի նկատմամբ խնամակալությունը տրամադրված է միայն մեկ անձի կամ մյուս ծնողի մահվան վկայականը։

    Եթե երեխայի տվյալները ներառված են ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագրի մեջ, ապա նույնպես անհրաժեշտ է ներկայացնել առանձին արտոնագրային դիմում-հայտ։ Այդ դեպքում մուտքի արտոնագիրն կփակցվի ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագրի մեջ։
     
  8. ​​​Փաստաթղթեր, որոնք հիմնավորեն այցի նպատակը` լեհերեն կամ անգլերեն թարգմանված։  

Այցի նպատակը հիմնավորող փաստաթղթերի ցանկ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող արտոնագրային դիմորդների տարբեր կատեգորիաների համար.

1․ Մերձավոր ազգականների համար` ամուսին, երեխաներ (ներառյալ որդեգրվածները), ծնողներ (ներառյալ խնամակալները), տատիկներ, պապիկներ, թոռներ, ովքեր այցելում են անդամ պետությունների տարածքում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիներին կամ Եվրոպական միության քաղաքացիներին, ովքեր բնակվում են այն անդամ պետության տարածքում, որի քաղաքացիներն են.

- գրավոր դիմում* հյուրընկալող անձի կողմից,

2․ պաշտոնական պատվիրակության անդամների՝ ներառյալ այնպիսի պատվիրակությունների մշտական անդամների համար, որոնք Հայաստանին ուղղված պաշտոնական հրավերի հիման վրա մասնակցում են հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին կամ փոխանակման ծրագրերին, ինչպես նաև միջկառավարական կազմակերպությունների կողմից անդամ պետությունների տարածքներում կազմակերպվող միջոցառումներին.

- Հայաստանի իրավասու մարմնի կողմից տրված նամակը, որով հաստատվում է, որ դիմողը վերը նշված միջոցառումներին մասնակցելու նպատակով մյուս Կողմի տարածք ուղևորվող իր պատվիրակության անդամ է, համապատասխանաբար, իր պատվիրակության մշտական անդամ է, որին կից ներկայացվում է պաշտոնական հրավերի պատճենը,

3. դպրոցականների, ուսանողների, հետբուհական ուսուցում ստացող անձանց և ուղեկցող ուսուցիչների համար, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով, ներառյալ` փոխանակման ծրագրերի, ինչպես նաև դպրոցի հետ կապված գործունեության այլ ոլորտների շրջանակում.

- հյուրընկալող համալսարանի, քոլեջի կամ դպրոցի կողմից գրավոր դիմում*, կամ ընդունման մասին վկայական, կամ ուսանողական քարտեր, կամ այն դասընթացների մասին վկայականներ, որոնց պետք է հաճախեն,

4. բուժման նպատակներով ճամփորդող և անհրաժեշտության դեպքում` ուղեկցող անձանց համար.

- բուժհիմնարկի պաշտոնական փաստաթուղթ, որով հաստատվում է տվյալ հիմնարկում բուժօգնություն ստանալու անհրաժեշտությունը, ուղեկցման անհրաժեշտությունը և բուժման վճարումների համար բավարար ֆինանսական միջոցների մասին ապացույց,

5. լրագրողների և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմի համար.

- մասնագիտական կազմակերպության կամ դիմողի գործատուի կողմից տրված վկայական կամ այլ փաստաթուղթ, որն ապացուցում է, որ տվյալ անձը որակավորված լրագրող է, և որում նշվում է, որ ճամփորդության նպատակն է լրագրողական աշխատանքի իրականացումը, կամ ապացուցվում է, որ նա այն տեխնիկական անձնակազմի անդամ է, որն ուղեկցում է լրագրողին մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում,

6 միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցների և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձանց համար.

 - հյուրընկալող կազմակերպության, իրավասու մարմինների, անդամ պետությունների ազգային սպորտային ֆեդերացիաների կամ ազգային օլիմպիական կոմիտեների կողմից գրավոր դիմում,

7 գործարարների և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչների համար.

- հյուրընկալող իրավաբանական անձի կամ ընկերության, կազմակերպության կամ այդպիսի իրավաբանական անձի կամ ընկերության գրասենյակի կամ մասնաճյուղի, անդամ պետությունների պետական և տեղական իշխանության մարմինների, կազմակերպող կոմիտեների կամ անդամ պետությունների տարածքում անցկացվող առևտրային և արդյունաբերական ցուցահանդեսների, խորհրդաժողովների և գիտաժողովների կողմից տրված գրավոր դիմում*, որը հաստատված է իրավասու մարմինների կողմից` ազգային օրենսդրությանը համապատասխան,

8 անդամ պետությունների տարածքներում միջազգային ցուցահանդեսներին, խորհրդաժողովներին, գիտաժողովներին, սեմինարներին կամ այլ նմանատիպ միջոցառումներին մասնակցող մասնագետների համար.

- հյուրընկալող կազմակերպության կողմից գրավոր դիմում*, որը հաստատում է, որ տվյալ անձը մասնակցում է այդ միջոցառմանը,

9 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անդամ պետություններում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրավիրված անձանց համար, որոնք ճամփորդություն են ձեռնարկում կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողովներին՝ ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով.

- հյուրընկալող կազմակերպության կողմից տրված գրավոր դիմում*, հաստատում, որ այդ անձը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է կամ մասնակցում է համահայկական կամ համայնքային աջակցության ծրագրերին, և համապատասխան գրանցամատյանից վկայական նման կազմակերպության հիմնադրման մասին, որը տրվում է պետական իշխանության մարմնի կողմից` ազգային օրենսդրությանը համապատասխան,

10 գիտական, ակադեմիական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներին մասնակցող անձանց համար՝ ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրերը.

- գրավոր դիմում* հյուրընկալող կազմակերպության կողմից այդ աշխատանքներին մասնակցելու համար,

11 Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների վարորդների համար, ովքեր իրականացնում են միջազգային բեռնափոխադրումների և ուղևորների փոխադրման ծառայություններ դեպի անդամ պետությունների տարածքներ.

 - միջազգային ճանապարհային փոխադրումներ իրականացնող փոխադրողների Հայաստանի ազգային ասոցիացիայի (միություն) կողմից գրավոր դիմում*, որում նշվում է ճամփորդությունների նպատակը, երթուղին, տևողությունը և հաճախականությունը,

12քույր քաղաքների և այլ քաղաքային մարմինների կողմից կազմակերպված պաշտոնական փոխանակման ծրագրերի մասնակիցների համար.

- այդ քաղաքների վարչակազմի ղեկավարի (քաղաքապետի) կամ քաղաքային իշխանությունների կողմից տրված գրավոր դիմում*,

13զինվորական և քաղաքացիական շիրիմներ այցելելու համար.

- պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի գերեզմանի գոյությունը կամ պահպանումը, ինչպես նաև ազգակցական կամ այլ կապերը դիմողի և հանգուցյալի միջև:
 

*Ուշադրությու՛ն։

Այցի նպատակը հիմնավորող վերոնշյալ բոլոր գրավոր դիմումները պետք է պարունակեն հետևյալ ամբողջական տեղեկությունը.

1) հրավիրված անձի համար` անունը և ազգանունը, ծննդյան տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, անձնագրի համարը, ճամփորդության ժամկետը և նպատակը, մուտքերի թիվը և հիմնավորված դեպքերում նաև՝ ամուսնու ու երեխաների անունները, ովքեր ուղեկցում են հրավիրված անձին,

     2) հրավիրող անձի համար` անունը, ազգանունը և հասցեն,

3) հրավիրող իրավաբանական անձի, ընկերության կամ կազմակերպության համար` լրիվ անվանումը, հասցեն, ինչպես նաև

ա) եթե դիմումը տրվել է կազմակերպության կամ իշխանության մարմնի կողմից, դիմումը ստորագրող անձի անունը և պաշտոնը,

բ) եթե հրավիրողը իրավաբանական անձ կամ ընկերություն կամ նման իրավաբանական անձի կամ ընկերության գրասենյակ կամ մասնաճյուղ է, որը գործում է անդամ պետության տարածքում, ապա նաև՝ գրանցման համարը այն տարբերակով, որը պահանջվում է տվյալ անդամ պետության ազգային իրավունքով:

Մուտքի արտոնագրի համար դիմորդները, որոնց այցի նպատակն այլ է, քան վերևում նշվածները, կամ դիմորդները, որոնք ՀՀ քաղաքացի չեն, կախված այցի նպատակից ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերը․

1 Զբոսաշրջություն

  • Անդամ բոլոր պետություններում կեցության վայրի մասին ապացույց, եթե դիմողը պատրաստվում է այցելել մի քանի անդամ պետություն

2 Ծառայողական գործուղղում

  • Անդամ պետությունում գտնվող ընկերության, իրավաբանական անձի, մասնաճյուղի  կողմից ուղարկված հրավեր։
  • Հրավերի մեջ պետք է նշված լինի հրավիրողի կողմից կեցության վայրի տրամադրման մասին տեղեկատվություն: Հակառակ դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:
  • Հրավերի մեջ պետք է նշված լինի, թե այցի ընթացքում ով է ստանձնելու դիմորդի ծախսերը. եթե ծախսերը պետք է հոգա դիմողը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը։
  • Անհատ ձեռներեցության պարագայում՝ դիմողը պետք է ներկայացնի իր ընկերության պետռեգիստրի վկայականի պատճենը

3 Ընտանիքին կամ մտերիմներին անձնական այցեկություն

  •  Հրավեր՝ վավերացված անդամ պետության իրավասու մարմինների կողմից (Լեհաստանի դեպքում` պատկան վոևոդյի կողմից հրավերների գրանցամատյանում գրանցված հրավեր), որը հաստատում է, որ հրավիրող / հանձնառող կողմն ունի բավարար ֆինանսական միջոցներ: Որոշ անդամ պետություններ պահանջում են, որ օգտագործվի ազգային ձևաթուղթը (տեղեկատվությունը կարող եք ստանալ այցելության երկրից):
  •  Հրավերի / հրավեր – հանձնառության մեջ պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում հրավիրողի կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:
  • Հրավերի / հրավեր – հանձնառության մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմորդի ծախսերը. եթե ծախսերը պետք է հոգա դիմորդը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը:

4 Մերձավոր ազգականների համար` ամուսին, երեխաներ (ներառյալ որդեգրվածները), ծնողներ (ներառյալ խնամակալները), տատիկներ, պապիկներ, թոռներ, ովքեր այցելում են անդամ պետությունների տարածքում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիներին կամ Եվրոպական միության քաղաքացիներին, ովքեր բնակվում են այն անդամ պետության տարածքում, որի քաղաքացիներն են.

  • Հրավեր՝ վավերացված իրավասու մարմինների կողմից (Լեհաստանի դեպքում` պատկան վոևոդյի կողմից հրավերների գրանցամատյանում գրանցված հրավեր), որը նաև հաստատում է,որ հրավիրող կողմն ունի բավարար ֆինանսական միջոցներ, կամ պաշտոնական հրավեր-պարտավորագիր
  • Պաշտոնական փաստաթուղթ, որը հաստատում է ազգակցական կապը և այցելության երկրում հրավիրողի օրինական բնակության փաստը
  • Հրավերի / հրավեր – հանձնառության մեջ պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում հրավիրողի կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:
  • Հրավերի մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմողի ծախսերը. եթե ծախսերը պետք է հոգա դիմողը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվի վերջին երեք ամիսների քաղվածքը:

5Բուժման նպատակով այց, որի ընթացքում անհրաժեշտ կլինի ուղեկցող անձի ներկայությունը

  • Բժշկական հաստատության պաշտոնական փաստաթուղթ, որը հաստատում է բուժման փաստը տվյալ հաստատությունում և ուղեկցողի հետ ճամփորդելու անհրաժեշտությունը, ինչպես նաև բուժման վճարումների համար բավարար ֆինանսական միջոցների առկայություն
  • Պաշտոնական փաստաթղթի մեջ պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե դիմորդը բուժման ընթացքում հիվանդանոցում չի մնալու, ապա անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:

6Տարանցիկ այց

  • Նպատակակետ երկիր մուտքի արտոնագիր կան մուտք գործելու իրավունքը հաստատող փաստաթուղթ։

7 Պաշտոնական պատվիրակությունների անդամներ, ներառյալ այնպիսի պատվիրակությունների մշտական անդամներ, որոնք Հայաստանին ուղղված հրավերով պետք է մասնակցեն հանդիպումների, խորհրդակցությունների, բանակցությունների կամ փոխանակման ծրագրերի, ինչպես նաև միջկառավարական կազմակերպությունների կողմից անդամ պետության տարածքում կազմակերպված միջոցառումների

  • Հայաստանի պատկան մարմնի կողմից տրված նամակ, որը հաստատում է տվյալ անձի պատվիրակության անդամ լինելու փաստը, համապատասխանաբար տվյալ պատվիրակության մշտական անդամ լինելու փաստը, ով մեկնում է հրավիրող կողմի տարածք՝ մասնակցելու վերոնշյալ միջոցառումներին. տվյալ նամակին պետք է կցված լինի պաշտոնական հրավերը:
  • Հրավերի մեջ պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում կազմակերպիչների կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:

Նամակի կամ պաշտոնական հրավերի մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմորդի ծախսերը. եթե ծախսերը պետք է հոգա դիմորը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը:

8․ Դպրոցականներ, ուսանողներ, հետբուհական կրթություն ստացող անձիք և ուղեկցող ուսուցիչներ, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական վերապատրաստաման նպատակներով, ներառյալ փոխանակման ծրագրերի և դպրոցի հետ կապված այլ գործունեության շրջանակներում

 -  Հյուրընկալող համալսարանի, քոլեջի կամ դպրոցի կողմից տրված գրություն կամ  ընդունելության մասին տեղեկանք, կամ ուսանողական քարտ կամ  դասընթացներին մասնակցելու մասին տեղեկանք

  • Ընդունելության մասին տեղեկանքի մեջ պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրման կամ կեցության վայրի մասին այլ ապացույց:
  • Հրավերի մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմողի ծախսերը. եթե ծախսերը պետք է հոգա դիմողը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը:

9Լրագրողներ և մասնագիտական  պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմ

  • Տեղեկանք կամ այլ փաստաթուղթ՝ տրված մասնագիտական կազմակերպության կողմից կամ դիմորդի գործատուի կողմից, որը կհավաստի, որ դիմորդը պրոֆեսիոնալ լրագրող է, և այցի նպատակը լրագրողական աշխատանքի իրականացումն է կամ որը կհավաստի, որ նա այն տեխնիկական անձնակազմի անդամ է, որն ուղեկցում է լրագրողին մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակում
  • Գործատուի կողմից տրված տեղեկանքում պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմորդի ծախսերը: Եթե ծախսերը պետք է հոգա գործատուն, ապա այն պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը: Եթե ծախսերը պետք է հոգա դիմորդը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը:

10Միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցներ և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձիք

  • Համապատասխան գրություն հյուրընկալող կազմակերպության կողմից, իրավասու մարմիններից, անդամ պետության ազգային սպորտային ֆեդերացիայից կամ ազգային օլիմպիական կոմիտեից
  • Տվյալ գրություն մեջ  պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում միջոցառման կազմակերպչի կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:
  • Գրության մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմորդի ծախսերը: Եթե ծախսերը պետք է հոգա միջոցառման կազմակերպիչը կամ  ուղարկող կազմակերպությունը, ապա այն պետք է ներկայացնի բանկային իր հաշվի վերջին երեք ամիսների քաղվածքը:

11  Ազատ մասնագետներ, որոնք մասնակցում են միջազգային ցուցահանդեսների, խորհրդաժողովների, գիտաժողովների, սեմինարների կամ այլ նմանատիպ միջոցառումների

  • Գրություն հյուրընկալող կազմակերպությունից, որը հաստատում է, որ տվյալ անձը մասնակցում է միջոցառմանը
  • Հրավերի մեջ  պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում հրավիրողի կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի:
  • Հրավերի մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմորդի ծախսերը: Եթե ծախսերը պետք է հոգա դիմորդը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվի վերջին երեք ամիսների քաղվածքը:

12 Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անդամ պետություններում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրավիրված անձանց այցելություն, որոնք ճամփորդություն են ձեռնարկում կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողովներին՝ ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով.

  • Հյուրընկալող կազմակերպության կողմից տրված գրություն, որը հաստատում՝, որ տվյալ  անձը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է, կամ մասնակցում է համահայկական կամ համայնքային աջակցության ծրագրերին, ինչպես նաև համապատասխան գրանցամատյանից տրված վկայական՝ նման կազմակերպության հիմնադրման մասին, որը տրվում է պետական մարմնի կողմից՝ ազգային օրենսդրությանը համապատասխան
  • Հրավերի մեջ  պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում հրավիրողի կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:
  • Հրավերի մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմորդի ծախսերը: Եթե ծախսերը պետք է հոգա դիմողը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը:

13 Մասնակցություն գիտական, ակադեմիական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներին, ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրեր

  • Հյուրընկալող կազմակերպության կողմից տրված գրություն, որը հավաստում է դիմորդի մասնակցությունը տվյալ աշխատանքներին
  • Հրավերի մեջ  պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում հրավիրողի կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:
  • Հրավերի մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմորդի ծախսերը: Եթե ծախսերը պետք է հոգա դիմորդը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը:

14 Միջազգային բեռնափոխադրումներ և ուղևորների փոխադրման ծառայություններ դեպի անդամ պետությունների տարածքներ, որոնք իրականացվում են Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից

  • Միջազգային ճանապարհային փոխադրումներ իրականացնող փոխադրողների Հայաստանի ազգային ասոցիացիայի (միության) կողմից տրված գրություն, որում նշվում է ճամփորդությունների նպատակը, երթուղին, տևողությունը և հաճախականությունը

15 Մասնակցություն քույր քաղաքների և քաղաքային այլ մարմինների կողմից կազմակերպված փոխանակման պաշտոնական ծրագրերին

  • Այդ քաղաքների վարչակազմի ղեկավարի (քաղաքապետի) կամ քաղաքային իշխանությունների կողմից տրված գրություն
  • Հրավերի մեջ  պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում հրավիրողի կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:
  • Հրավերի մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմորդի ծախսերը: Եթե ծախսերը պետք է հոգա դիմորդը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը:

16 Զինվորական և քաղաքացիական շիրիմներ այցելելու համար.

  • պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի գերեզմանի գոյությունը կամ պահպանումը, ինչպես նաև ազգակցական կամ այլ կապերը դիմողի և հանգուցյալի միջև:

Հիշե՛ք, որ․

  • Արտոնագրային դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել մշտական բնակության վայրով պայմանավորված հյուպատոսական տարածաշրջանում։
  • Արտոնագրային դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել նախատեսված այցից 6 ամսից ոչ շուտ, սակայն նախատեսվող այցից առաջ 15 օրից ոչ ուշ: Այս ժամկետային սահմանափակումներին չհետևելու դեպքում արտոնագրային դիմում-հայտը կարող է չընդունվել:
  • Որպես կանոն, վերոնշյալ փաստաթղթերը բավարար են որոշման կայացման համար, սակայն հյուպատոսը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։
  • Հյուպատոսն իրավունք ունի մուտքի արտոնագրի համար դիմորդին հրավիրել հյուպատոսական հիմնարկ՝ հարցազրուցի համար, սակայն պարտավոր չէ դա անել։
  • Կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների տրամադրումը կարող է հանգեցնել  դեպի Շենգենյան գոտի մուտքի արգելքով։
  • C տեսակի մուտքի արտոնագիրը թույլ է տալիս գտնվելու Լեհաստանում կամ Շենգենյան գոտու այլ երկրում յուրաքանչյուր 180-օրյա կտրվածքում մինչև 90 օր։ Սա նշանակում է, որ Շենգենյան գոտում դիմորդը կարող է օրինական գտնվել, միայն եթե վերջին 180 օրերի ընթացքում նրա այցը Շենգենյան երկրների տարածք չի գերազանցել 90 օրը։
  • C տեսակի մուտքի արտոնագիրը կարող է տրվել առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով։ Մուտքի արտոնագրի տրամադրման պայմանների՝ վավերականության ժամկետի և այցի տևողության, վերաբերյալ որոշումը կայացնում է հյուպատոսը։
  • Մուտքի արտոնագրի տրամադրումը չի երաշխավորում մուտքը Շենգենյան գոտու տարածք․ վերջնական որոշման իրավունքը միշտ պատկանում է այն պետության սահմանպահ ծառայությանը, որի արտաքին սահմանով կատարվելու է մուտքը դեպի գոտու տարածք։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Վիզաների տեղեկատվական համակարգը (VIS), ի թիվս այլ նպատակների, օգտագործվում է անդամ պետությունների միջև վիզայի դիմումների և համապատասխան որոշումների վերաբերյալ տվյալների փոխանակման համար:
Համակարգի գործառնական լիարժեք արդյունավետության հասնելու արդյունքում,  Շենգենյան վիզա ստանալու համար դիմող օտարերկրացու ճամփորդական փաստաթղթում չի դրվում դիմումի ընդունելիությունը հաստատող կնիք` համաձայն Եվրոպական խորհրդարանի և Եվրամիության 2009 թ.-ի հուլիսի 13-ի` No 810/2009 օրենքի 20-րդ հոդվածի` Համայնքային Վիզաների Կոդեքսում սահմանված:

Որքա՞ն է կազմում վճարը

(C տեսակի) Շենգենյան մուտքի արտոնագրի դիմումի ընդունում և ուսում­նասիրում Հայաստանի և այն երկրների քաղաքացիների համար, ում նկատմամբ կիրառվում է վիզային ռեժիմի դյուրացումը (եթե նրանք ազատված չեն մուտքի արտոնագրի պարատադիր առկայությունից)` Ալբանիա, Ադրբեջան, Բոսնիա և Հերցոգովինա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան, Մոլդովա, Կաբո Վերդե, Ռուսաստան, Սերբիա և Ուկրաինա

35 ԵՎՐՈ

(C տեսակի) Շենգենյան մուտքի  արտոնագրի դիմումի ընդունում և ուսումնասիրում­  այլ­ երկրների քաղաքացիների համար

80 ԵՎՐՈ

(C տեսակի) Շենգենյան մուտքի  արտոնագրի դիմումի ընդունում և ուսումնասիրում­  այլ­ երկրների` 6-ից 12 տարեկան քաղաքացիների համար

40 ԵՎՐՈ

Վճարումը  կատարվում է արտոնագրային դիմում-հայտի ներկայացման պահին` դեսպանության դրամարկղում` եվրոյով կանխիկ:

Անձանց հետևյալ կատեգորաիներն ազատվում են արտոնագրային վճարից.

Ուշադրությու՛ն: Անձինք, որոնց արտոնագրային դիմում-հայտի ուսումնասիրումն իրավական հիմքերով ազատվում է արտոնագրային վճարից, պետք է դիմելու պահին ներկայացնեն  համապատասխան հիմնավորվող փաստաթղթեր:

    1. Վերաբերում է Շենգեն մուտքի արտոնագրի դիմում կատարող Հայաստանի (կամ այն երկրների, որոնց հետ ստորագրվել է վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը) քաղաքացիներին.
      ա) թոշակառուները,

բ) 12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները,

գ) Հայաստանի Հնարապետության Կառավարության,  Սահմանադրական ու Գերագույն դատարանրի անդամները, եթե նրանք սույն Համաձայնագրով ազատված չեն վիզայի պահանջից,

դ) հաշմանդամություն  ունեցող անձինք և նրանց ուղեկցող անձինք` ըստ անհրաժեշտության,

ե) անդամ պետությունների տարածքներում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիներին կամ Եվրոպական միության քաղաքացիներին, ովքեր բնակվում են այն անդամ պետության տարածքում, որի քաղաքացիներն են, այցելող մերձավոր ազգականները` ամուսինը, երեխաները (ներառյալ ողդեգրվածները), ծնողները (ներառյալ խնամակալները), տատիկները, պապիկները, թոռնիկները,

զ) պաշտոնական պատվիրակության անդամները` ներառյալ պաշտոնական պատվիրակությունների մշտական անդամները, ովքեր Հայաստանին հասցեագրված պաշտոնական հրավերի հիման վրա մասնակցում են հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին կամ փոխանակման ծրագրերին, ինչպես նաև միջկառավարական կազմակերպությունների կողմից անդամ պետությունների տարածքներում կազմակերպվող միջոցառումներին,

է) դպրոցականները, ուսանողները, հետբուհական ուսուցում ստացող անձինք և ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդություն են ձեռնարկում ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով, ներառյալ` փոխանակման ծրագրերի, ինչպես նաև դպրոցի հետ կապված գործունեության այլ ոլորտների շրջանակում,

ը) լրագրողները և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը,

թ) միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձինք,

ժ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և անդամ պետություններում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրավիրված անձինք, որոնք ճամփորդություն են ձեռնարկում կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողովներին` ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով,

ժա) գիտական, ակադեմիական, մշակությային և գեղարվեստական աշխատանքներին մասնակցող անձինք` ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրերը,

ժբ) այն անձինք, ովքեր ներկայացրել են մարդասիրական նկատառումներով, ներառյալ` շտապ բժշկական օգնություն ստանալու համար, իրենց ճամփորդության անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթեր, և նման անձին ուղեկցող անձը, կամ մերձավոր ազգականի հուղարկավորությանը մասնակցելու կամ ծանր հիվանդ մերձավոր ազգականին այցլելու համար:

    1. Շենգենյան մուտքի արտոնագրի համար դիմորդներ, որոնք հանդիսանում են այլ պետությունների քաղաքացիներ, որոնց հետ Եվրամիությունը կնքել է վիզային ռեժիմի դյուրացման պայմանագիր,` համաձայն տվյալ պայմանագրերի բովանդակության:
    2. Վերաբերում է այլ երկրների քաղաքացիներին, ովքեր դիմում են Շենգեն մուտքի արտոնագրի համար.

ա) մինչև 6 տարեկան երեխաները,

բ) ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամները`

- ԵՄ քաղաքացու ամուսինը;

- ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու մինչև 21տարեկան զավակը, ով գտնվում է ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու խնամքի տակ;

- ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու ծնողը, ով գտնվում է ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու խնամքի տակ,

գ) ԼՀ քաղաքացիների ընտանիքի անդամները`

- Լեհաստանի Հանրապետության քաղաքացու ամուսինը;

- Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու անչափահաս զավակը, ով գտնվում է Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու խնամքի տակ;

- Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու ծնողը, ով գտնվում է Լեհաստանի Հանրապետության քաղաքացու,

դ) դպրոցականները, ուսանողները, հետբուհական ուսուցում ստացող անձինք և ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդում են ուսումնառության կամ կրթական դասընթացներին մասնակցելու նպատակով,

ե) գիտնականներ, ովքեր ճամփորդում են գիտական հետազոտություններ կատարելու կամ գիտաժողովի կամ ուսոմնական դասընթացի մասնակցելու  նպատակով,

զ) մինչև 25 տարեկան ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր մասնակցում են սեմինարներին, գիտաժողովներին, սպորտային, մշակութային և կրթական միջոցառումներին կազմակերպ­ված ոչ առևտրային կազմակերպությունների կողմից,

է) դիվանագիտական կամ ծառայողական մուտքի արտոնագրի համար դիմորդները:
 

Արտոնագրային դիմում-հայտի համար վճարը ենթակա չէ վերդարձման անկախ հյուպատոսի որոշումից։

Ինչպիսի՞ն են իրականացման ժամկետները

Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև` Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացման պայմանագիր կնքած երկրների քաղաքացիների, կողմից արտոնագրային դիմում-հայտի ներկայացման դեպքում հյուպատոսը արտոնագրային որոշումը կայացնում է 10 օրացույցային օրերի ընթացքում։ Առավել հանգամանալից վերլուծության անհրաժեշտության դեպքում այս ժամկետը կարող է երկարացվել մինչև 30 օր։

Այլ երկրների քաղաքացիների կողմից արտոնագրային դիմում-հայտի ներկայացման դեպքում հյուպատոսը արտոնագրային որոշումը կայացնում է 15 օրացույցային օրերի ընթացքում։ Առավել հանգամանալից վերլուծության անհրաժեշտության դեպքում այս ժամկետը կարող է երկարացվել մինչև 45 օր։

Ի՞նչպես է հանձնվում փաստաթուղթը

Անձնագրերն ու արտոնագրային որոշումները տրամադրվում են երկուշաբթիից մինչև հինգշաբթի ժ16։00-ից մինչև 16։30, առանց նախնական պայմանավորվածության։

Խնդրում ենք արտոնագրային որոշումները վերցնել արտոնագրային դիմում-հայտի ներկայացման օրվանից ամենավաղը 10 օրացույցային օրերից հետո։ Այսինքն՝ եթե, օրինակ, դիմումը ներկայացվել է հուլիսի 1-ին, ապա արտոնագրային որոշման ստացման համար դիմորդը կարող է ներկայանալ հուլիսի 11-ին։ Եթե դիմորդը ներկայանա այս ժամկետից ավելի վաղ, ապա հնարավոր է, որ որոշումը դեռևս պատրաստ չլինի։

Ոչ Հայաստանի կամ Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացման պայմանագիր կնքած երկրների քաղաքացիների դեպքում` խնդրում ենք արտոնագրային որոշումները վերցնել արտոնագրային դիմում-հայտի ներկայացման օրվանից ամենավաղը 15 օրացույցային օրերից հետո։

Ինչպե՞ս կարելի է վճռափոխության համար դիմել

Եթե դիմորդը համաձայն չէ հյուպատոսի որոշման հետ, ապա իրավունք ունի արտոնագրային դիմում-հայտի վերանայման համար դիմում ներկայացնել։ Այդ նպատակով անհրաժեշտ է որոշման ստացման օրվանից 14 օրերի ընթացքում առանց նախնական հերթագրման ներկայանալ աշխատանքային ժամերին այն հյուպատոսական հիմնարկ, որում կայացվել է արտոնագրային որոշումը։

Վճարը նման դիմումի ներկայացման համար կազմում է 80 եվրո։ Տվյալ վճարումից ազատվում են ԼՀ քաղաքացու ընտանիքի անդամնեևրը:

Շենգենյան մուտքի արտոնագրի չեղարկում և անվավերացում

Եթե կայացվել է Շենգենյան մուտքի արտոնագրի չեղարկման կամ անվավերացման վերաբերյալ որոշում, որի հետ արտոնագրային դիմորդը համաձայն չէ, ապա նա իրավունք ունի վճռափոխության համար դիմում ներկայացնել: Սակայն այն դեպքում, եթե մուտքի արտոնագրի չեղարկման համար դիմում ներկայացրել է հենց օգտատերը և հյուպատոսը բավարարել է այդ դիմումով ներկայացվող խնդրանքը, ապա տվյալ արտոնագրային դիմորդը զրկվում է այդ որոշման վճռափոխության նպատակով դիմում ներկայացնելու իրավունքից:

Վճռափոխության համար դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Շենգենյան մուտքի արտոնագրի չեղարկման կամ անվավերացման վերաբերյալ որոշման ստացումից հետո` 14-օրյա ժամկետում, այն նույն հյուպատոսական հիմնարկում, որը որոշումը տրամադրել է: Վճռափոխության դիմումը կարող է ներկայացվել աշխատանքային ժամերին`առանց նախնական գրանցման:

Արտոնագրի տրամադրման մերժման որոշում

Արտոնագրի տրամադրման մերժման որոշումը տրվում է գրավոր տարբերակով` Եվրամիության վիզային օրենսգրքի Հավելված IV-ում սահմանված ստանդարդ ձևաթղթի վրա:

Արտոնագրի տրամադրման մերժման որոշման մեջ տրվում են մերժման հիմքերը;

Ուշադրությու՛ն: Հյուպատոսական հիմնարկը մերժման վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում: Նախևառաջ հիմնարկը չի մեկնաբանում տրամադրված որոշումները, ինչպես նաև` մերժման պատճառների վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում. պատճառները նշված են մերժման որոծման վրա` համաձայն Եվրամիության վիզային օրենսգրքով նախատեսված ընթացակարգային չափանիշների:

Հաշվի առնելով անձնական տվյալների պահպանությունը` հիմնարկը որևէ կերպ` ուղղակի կամ անուղղակիորեն, չի կարող հաստատել կամ ժխտել տվյալ անձի կողմից արտոնագրային դիմում-հայտի ներկայացման հանագամանքը, ինչպես նաև` չի կարող նշել, թե ինչ որոշում է կայացրել, այսինքն` արդյոք տրամադրել է մուտքի արտոնագիր, թե տրամադրումը մերժել է:

Խնդրում ենք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով նմանատիպ հարցեր մեզ չուղղել. այդպիսի հարցապնդումները կմնան անպատասխան: 

Նույն հիմնարկի կողմից դիմումի վերանայման իրավունք

Հյուպատոսի կողմից մերժման որոշման ստացման պահից ի վեր արտոնագրային դիմորդը իրավունք ունի դիմել այդ նույն հիմնարկում վճռափոխության համար:

Վճռափոխության դիմումի իրավունք տրվում է միայն արտոնագրային դիմորդին:

Ուշադրությո՛ւն: հրավիրող անձինք, դիմորդի ընտանիքը (անչափահաս երեխաների համար արտոնագրային դիմում-հայտ ներկայացրած ծնողների կամ օրինական խնամակալների բացառությամբ), գործատուները կամ ուսունական հաստատության աշխատակիցներն իրավունք չունեն վճռափոխության դիմում ներկայացնելու: Բացի այդ, վերոնշյալ անձինք չեն հանդիսանում արտոնագրային գործընթացի կողմ, հետևաբար` այդ անձանց կողմից ուղղված հարցերն ու վերանայման դիմումները չեն ուսումնասիրվելու և վերանայման գործընթացում հաշվի չեն առնվելու:

Վճռափոխության դիմում ներկայացնելու վերաբերյալ որոշումը կայացնում է բացառապես արտոնագրային դիմորդը; Հյուպատոսական հիմնարկը չի կարող դիրքորոշում արտահայտել վճռափոխության դիմում ներկայացնելու նպատակահարմարության կամ առհասարակ այդպիսի դիմում ներկայացնելու վերաբերյալ:

Մերժման վերջնական որոշում

Հյուպատոսի կողմից վճռափոխության դիմումի վերաբերյալ մերժման որոշումը վերջնական է և ենթակա չէ վճռաբեկման:

Հերթական արտոնագրային դիմում-հայտերի ներկայացում

Արտոնագրի տրամադրման մերժման որոշումը չի կարող ֆորմալ դրդապատճառ դառնոլ հերթական արտոնագրային դիմում-հայտ ներկայացնելու համար; Խնդրում ենք նմանատիպ հարցեր մեզ չուղղել: Մուտքի արտոնագրի համար դիմորդն իրավունք ունի ցանկացած պահին ներկայացնել հերթական արտոնագրային դիմում-հայտը, սակայն նախատեսված այցից 6 ամսից ոչ շուտ:

Մուտքի արտոնագրի համար դիմորդն նոր դիմում-հայտ կամ վերանայման դիմում ներկայացնելու ընտրություն ունի. Հյուպատոսական հիմնարկը արտոնագրային դիմորդի փոխարեն որոշում կայացնել, ինչպես նաև` չի տրամադրում խորհրդատվություն:

Վճռափոխության համար դիմումն ուսումնասիրվում է հյուպատոսի կողմից 14-օրյա ժամկետում։

Շենգենյան մուտքի արտոնագրի տրամադրման մերժման, Շենգենյան մուտքի արտոնագրի չեղարկման կամ անվավերացման, ինչպես նաև՝ այս ոլորտում հյուպատոսի գործողությունների դեմ բողոք

Եթե վճռափոխության դիմումի ուսումնասիրությունից հետո հյուպատոսը կրկին անգամ կայացնում է բացասական որոշում, որի հետ արտոնագրային դիմորդը համաձայն չէ, ապա նա իրավունք ունի բողոք ներկայացնել Վարշավայում ռեգիոնալ վարչական դատարան։ Վարչական դատարան բողոք օտարերկրացին կարող է ներկայացնել հյուպատոսի միջնորդությամբ` վճռափոխության դիմումի վերաբերյալ որոշման ստացման կամ հանձնման օրվանից 30-օրյա ժամկետում։

Հյուպատոսի միջնորդությամբ բողոք ներկայացնելիս հյուպատոսական որևէ վճար չի կատարվում, սակայն վարչական դատարաններում վարույթի համար նախատեսված են վճարներ: Արտոնագրային դիմորդին անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ նրան կարող են կանչել դատարան` համապատասխան վճարումները կատարելու նպատակով:

Ստորև տրամադրված հղումով հասանելի է վարչական դատարանում բողոք ներկայացնելու դեպքում դատական վճարների, վճարից ազատվելու հնարավորության, ինչպես նաև` դատական վարույթի վարման լեզվի վերաբերյալ տեղեկություն:

http://bip.warszawa.wsa.gov.pl/133/wpis-sadowy-zasady-dokonywania-wpisu.html

{"register":{"columns":[]}}