Back

D տեսակի (ազգային) վիզայի համար հերթագրման նոր ընթացակարգ

08.05.2026

Komunikat Konsularny

Վերջին շրջանում թարմացվել է e-Konsulat համակարգի միջոցով վիզայի դիմում ներկայացնելու համար հանդիպման ամսաթիվ ստանալու ընթացակարգը։
Առաջնահերթ կերպով հանդիպման ժամկետները կտրամադրվեն այն անձանց, ովքեր իրենց դիմումը գրանցելու ընթացքում օգտվել են տեսահաստատման ծառայությունից (դիմողի ինքնության և անձը հաստատող փաստաթղթի առցանց տեսողական ստուգում)։

Ստորև ներկայացված է մանրամասն տեղեկատվությունը և D տեսակի վիզայի դիմումի գրանցման փուլերը։

Արտոնագրային դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է հերթագրվել e-konsulat համակարգում:

Ուսում

Ուսման նպատակով ազգային տեսակի արտոնագրային դիմում-հայտ ներկայացնելու հերթական օրերը e-konsulat համակարգում հասանելի են յուրաքանչյուր ուրբաթ օրը՝  ժամը 12։00-ին, ad-hoc եղանակով (հնարավորություն ընտրելու կոնկրետ ամսաթիվ հասանելի ցանկից) մինչև սահմանված սահմանաչափի սպառումը։

Աշխատանք և այլ նպատակներ

​2026 թվականի ապրիլի 22-ից e-Konsulat գրանցման համակարգում ներդրվել է նոր գործիք՝ ազգային տեսակի մուտքի արտոնագրի դիմում ներկայացնելու համար հերթագրման գործընթացում՝ աշխատանքի նպատակով (ծառայության տեսակ՝ «Ազգային վիզա – աշխատանք») և այլ դեպքերում (ծառայության տեսակ՝ «Ազգային վիզա – այլ»), որը ներառում է դիմողի ինքնության և նրա անձը հաստատող փաստաթղթի առցանց տեսագրական նույնականացում (տեսանույնականացում)։

Տեսագրական նույնականացում ծառայությունը թույլ է տալիս իրական ժամանակում հաստատել դիմողի ինքնությունը, ինչի շնորհիվ հյուպատոսությունում հերթագրման օրերը տրամադրվում են ըստ անհատ դիմորդների կողմից ներկայացված իրական պահանջարկի։ Այս ծառայությունը, որը մատուցվում է արտաքին կազմակերպության կողմից, վճարովի է (արժեքը՝ 9.05 եվրո)։ Ծառայություն մատուցողը ապահովում է շուրջօրյա տեխնիկական աջակցություն (helpdesk) և երաշխավորում է մշակվող տվյալների բարձր մակարդակի անվտանգություն։

Նոր գործիքը օգտագործող անձանց դիմումները, ինչպես նախկինում, ներառվում են սպասման դիմումների ցանկում։ Հերթագրման օրերի ավտոմատ նշանակման փուլում առաջնահերթությունը տրվում է այն անձանց, որոնք անցել են տեսանույնականացման գործընթացը։ Մնացած դիմորդները կստանան իրենց հերթագրման օրն ավելի ուշ՝ տեսանույնականացման ծառայությամբ ներկայացված դիմումների փուլի ավարտից հետո։

Աշխատանքի մեկնելու և "այլ" նպատակով ազգային տեսակի արտոնագրի դիմում-հայտ ներկայացնելու օրերի հերթագրումը իրականացվում է էլեկտրոնային վիճակահանության ճանապարհով (հերթագրման օրվա ավտոմատ բաշխում՝ կախված համակարգում դիմումի մուտքագրման ամսաթվից)` յուրաքանչյուր շաբաթ օրը` ժամը 12:00-ին:

Հիշե՛ք, որ արտոնագրային դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել նախատեսվող այցից առաջ 2 շաբաթ ոչ ուշ:

Ուշադրությու՛ն: Գրանցման ընթացքում անհրաժեշտ է տրամադրել ամբողջական և ներկայացվող փաստաթղթերում պարուակվող հավաստի տվյալներ: Արտոնագրային դիմում-հայտում լրացվող տվյալները պետք է լինեն ճշգրիտ (այդ թվում նաև ուղղագրության տեսանկյունից) և համապատասխանեն կից փասթաթղթերում ներկայացված տվյալների:

Աշխատանքի հրավերի հիման վրա ազգային մուտքի արտոնագրի դիմում-հայտ լրացնելու նպատակով հարկավոր է`

  • մուտք գործել e-konsulat համակարգ:
  • MENU հատվածում ընտրել „Национальная Виза - Зарегистрируйте бланк”, հաջորդիվ` „Национальная Виза - работа” կամ „Национальная Виза - другие” , լրացնել արտոնագրային հայտում Ձեր հիմնական տվյալներն, ինչպես նաև Լեհաստանում Ձեր աշխատանքը լիազորող փաստաթղթի տվյալները: Տվյալները ճշգրիտ մուտքագրելու դեպքում կստանաք արտոնագրային դիմում-հայտը լրացնելու հղում պարունակող էլ. հաղորդագրություն: Դիմում-հայտը լրացնելու համար հատկացվում է 48 ժամ: Դիմում-հայտը լրացնելուց հետո պետք է այն պահպանել համակարգչի մեջ և տպել: Եթե տվյալները պատշաճ կերպով լրացված չլինեն կամ արտոնագրային դիմում-հայտը լրացված չլինի 48 ժամվա ընթացքում, ապա գրանցումը կչեղարկվի:
  • Եթե դիմորդների քանակը կգերազանցի հերթագրման հասանելի ժամերը, հերթագրումը կիրականացվի էլեկտրոնային վիճակահանության ճանապարհով: Վիճակահանությունից հետո կստանաք արդյունքների վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև`
  • Արտոնագրային դիմում-հայտի գրանցման հաստատման դեպքում`հերթագրման օրվան վերաբերող տեղեկություն:
  • Ձեր արտոնագրային դիմում-հայտի գրանցման հաստատման բացակայության դեպքում` վիճակահանության հաջորդ փուլին անցնելու վերաբերյալ տեղեկությունը:   

Դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցները չեն կարող միջամտել արտոնագրային դիմում-հայտերի վիճակահանության և հերթագրման գործընթացին:

Ամբողջ տեղեկատվությունը, հաստատումները, արտոնագրային դիմում-հայտեր պարունակող հղումներն ուղարկվելու են Ձեր ներկայացրած էլ. հասցեին` ավտոմատացված համակարգով:

Նշանակված օրն անհրաժեշտ է ներկայանալ դեսպանության հյուպատոսական բաժին տպված և ստորագրված արտոնագրային դիմում-հայտով, աշխատանքային հրավերի բնօրինակով, ինչպես նաև` անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթով:


Մանրամասն տեղեկությունը ստորև՝
D տեսակի վիզա

 

{"register":{"columns":[]}}