Back

Հայ փորձագետները քննարկում են Հայաստանի և Լեհաստանի ինտեգրացիոն գործընթացները

22.05.2019

Սույն թվականի մայիսի 21-ին Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպեց հանդիպում-քննարկում Լեհաստանի և Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ, որին մասնակցեցին տարբեր քաղաքական հայացքների և սերունդների փորձագետներ:

DSC_0189

Վերջիններս ակտիվորեն քննարկեցին երկրի քաղաքական և տնտեսական փոփոխությունները, Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության համագործակցության հեռանկարները, անդրադարձան Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագրի (CEPA) իրականացմանը, ինչպես նաև առաջիկա անելիքներին: Հյուրերը գոհունակությամբ ընդգծեցին, որ ազատ ձևաչափով հանդիպումը հնարավորություն է ընձեռում ավելի դյուրին ներկայացնել և վերլուծել սեփական տեսակետներն ու ծանոթանալ գործընկերների դիրքորոշումների հետ:

ԼՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

{"register":{"columns":[]}}