In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

Օլգա Տոկարչուկը արժանացավ Նոբելյան մրցանակակի գրականության ոլորտում

22.10.2019

Լեհ գրող և ակտիվիստ Օլգա Տոկարչուկը արժանացավ Նոբելյան մրցանակի «երեւակայության համար, որը հանրագիտարանային կրքով սահմանների հատումը ներկայացնում Է որպես կյանքի ձեւ» ձեւակերպմամբ:

Olga_Tokarczuk_1

«Սիրով շնորհավորում եմ Տիկին Օլգա Տոկարչուկին, որը լեհական մշակույթի անվիճելի դեսպանն է»,- ասաց Լեհաստանի Արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը:

Օլգա Տոկարչուկը ծնվել է 1962 թվականի հունվարի 29-ին Զիելոնա Գուրայի մերձակայքում գտնվող Սուլեխով գյուղում, մանկավարժների ընտանիքում: Նրա հայրն աշխատում էր նաև դպրոցի գրադարանում, որտեղ Օլգա Տոկարչուկը սկսեց հետաքրքվել գրականությամբ: Ավարտել է Վարշավայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, այնուհետև Վալբժիխում աշխատել է որպես հոգեթերապևտ:1998 թվականից ի վեր լեհ գրողը բնակվում է Նովա Ռուդայի մերձակայքում գտնվող Կրայանուվ փոքրիկ գյուղում:

Նա հեղինակ է 17 գրքերի` վեպերի, պատմվածքների, էսսեների, ինչպես նաև կինոնկարների սցենարների: 1993թ.-ին տպագրել է իր դեբյուտային գիրքը՝ «Մարդկանց ճանապարհը գրքերն են», որը շատ լավ ընդունվեց Լեհաստանում և արժանացավ «լավագույն դեբյուտ» մրցանակին: Մեծ հաջողություն բերեց իր երրորրդ` «Նախնադար և այլ ժամանակներ» խորագրով վեպը, որը լույս է ընծայվել 1996 թ-ին: Ընտանեկան պատմությունը տեղի է ունենում Լեհաստանի սրտում գտնվող Պրավիեկ կոչվող միստիկ գյուղում, որը հսկվում է չորս հրեշտակապետերի կողմից: Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ Տոկարչուկը ձեռք է բերել միջազգային համբավ:

Մեկ այլ`«Ցերեկային տուն, գիշերային տուն» հրատարակությունը (1998) պատմությունների և պատկերների խառնուրդ է, որը ներկայացնում է բազմաթիվ մշակույթների, անհատական ճակատագրերի և հեռանկարների միջոցով ձևավորված տարածաշրջան:

Քարտեզներով և արտաքին հեռանկարներով ոգեշնչված գրողը 2007 թ-ին տպագրեց «Վազորդները» գիրքը: Այս վեպի համար 2018 թ-ին նա շահեց Man Booker միջազգային մրցանակը:

2009 թ-ին  Օլգա Տոկարչուկը հրապարակել է «Գութանդ վարիր մեռյալների ոսկորների վրայով» վեպը, որը գրված է դետեկտիվ ժանրում: Վեպը հիմք է հանդիսացել Ագնեշկա Հոլլանդի «Պոկոտ» ֆիլմի համար: Իր հերթին «Գութանդ վարիր մեռյալների ոսկորների վրայով»-ը առաջադրվել է կարճ ցուցակի վեպերի Man Booker միջազգային մրցանակի:

Տոկարչուկի Մագնում Օպուս ստեղծագործությունը 2014 թ-ին լույս տեսած „Իակովի գրքերը” տպավորիչ պատմավեպն է, որը պատմում է  Հրեա Հակոբ Ֆրանկի մասին, ով XVIII –րդ դարում դարձի բերեց իր հայրենակիցներին` կաթոլիկացնելով նրանց:

Այժմ Օլգա Տոկարչուկը ամենաճանաչված և կոմերցիոն մեծ հաջողություններ գրանցող լեհ հեղինակներից է: Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում արժանացել է` Գրքերի հրատարակիչների լեհական ընկերության պարգևի, Կոսցիելսկիների անվան ֆոնդի մրցանակի,  Միջազգային գրական Kulturhuset Stadsteatern մրցանակի Ստոկհոլմում :

Նա դարձել է «Նիկե» գրական մրցանակի կրկնակի դափնեկիր և հինգ անգամ շահել ընթերցողների Նիկե մրցանակը: Մարիլա Լաուրենտի կողմից 2019 թ-ին թարգմանված „Իակովի գրքերը”  ստեղծագործությունն արժանացավ Prix Laure Bataillon մրցանակի` ֆրանսերեն լեզվով թարգմանված լավագույն օտարալեզու գրքի համար:

2019 թվականի հոկտեմբերի 10-ին Օլգա Տոկարչուկը միացավ Նոեբելյան գրական մրցանակի լեհ դափնեկիրների` Հենրիկ Սիենկիեվիչի, Վլադիսլավ Ռեյմոնտի, Իսաակ Բաշեվիս Սինգերի, Չեսլավ Միլոշի և Վիսլավա Շիմբորսկայի շարքին:

 

{"register":{"columns":[]}}