In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

Մուտքի արտոնագրերի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ

Մուտքի արտոնագրերի տեսակներ

Մուտքի արտոնագրի դիմում-հայտը ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է նախ որոշել, թե ինչ տեսակի մուտքի արտոնագրի համար եք մտադիր դիմել։

Օդային տարանցիկ (A տեսակի) մուտքի արտոնագիր

Այս տեսակի մուտքի արտոնագրի համար դիմումը անհրաժեշտ է ընտրել, եթե դիմորդը մտադիր է կատարել տարանցումը բացառապես Շենգենյան գոտու տարածքում գտնվող օդանավակայանի միջազգային գոտիով և հանդիսանում է ստորոհիշյալ պետություններից մեկի քաղաքացին՝ Աֆղանստան, Բանգլադեշ, Գանա, Եթովպիա, Էրիթրեա, Իրան, Իրաք, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Նիգերիա, Շրի Լանկա, Պակիստան, Սոմալի։

Համաձայն 2009 թ. հուլիսի 13-ի Եվրոպական Խորհրդարանի և Խորհրի Կանոնակարգ (ԵՀ) No 810/2009՝ Վիզաների մասին Համայնքային օրենսգրքի (Վիզաների մասին օրենսգիրք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի` Լեհաստանի Հանրապետությունը սահմանել է օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտավորություն Լեհաստանի օդանավակայանների միջոցով տարանցիկ չվերթով Շենգեն գոտուց դուրս ճամփորդող Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Կուբայի Հանրապետության քաղաքացիների համար:

Շենգենյան (C տեսակի) մուտքի արտոնագիր

C տեսակի մուտքի արտոնագիրը թույլ է տալիս գտնվելու Լեհաստանում կամ Շենգենյան գոտու այլ երկրում յուրաքանչյուր 180-օրյա կտրվածքում 90 օր։ Սա նշանակում է, որ Շենգենյան գոտում դիմորդը կարող է օրինական գտնվել, միայն եթե վերջին 180 օրերի ընթացքում նրա այցը Շենգենյան երկրների տարածք չի գերազանցել 90 օրը։ Եվրահանձնաժողովի կայքէջում տեղադրված հատուկ հաշվիչի օգնությամբ կարելի է հաշվարկել, թե ինչ տևողությամբ է թույլատրելի գտնվել Շենգենյան երկրներում։ Լեհական հյուպատոսական հիմնարկում Շենգենյան մուտքի արտոնագրի համար կարելի է դիմել, եթե․

  • Լեհաստանն է դեպի Շենգենյան գոտի միակ նպատակակետ երկիրը,
  • եթե դիմորդը մտադիր է այցելել մեկից ավելի Շենգենյան երկիր կամ եթե երկու ամիսների ընթացքում կատարելու է մի քանի կարճատև այցեր, ընդ որում Լեհաստանն է հիմնական նպատակակետ երկիրը՝ այցի տևողության կամ նպատակի առումով,
  • եթե հնարավոր չէ որոշել, թե Շենգենյան երկրներից որն է հիմնական նպատակակետ երկիրը, սակայն դեպի գոտու տարածք մուտքը կատարվելու է Լեհաստանի արտաքին սահմանով։

Ազգային (D տեսակի) մուտքի արտոնագիր

Դիմորդը պետք է դիմի այս տեսակի մուտքի արտոնագրի համար, եթե մտադիր է Լեհաստանում գտնվել 90 օրից ավելի ժամկետով։ Սակայն այս տեսակի մուտքի արտոնագրի վավերականության ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին։

Հարկ է ընտրել ազգային տեսակի արտոնագրային դիմում-հայտը, եթե տվյալ անձը դիմում է  ապաստանի, հայրենադարձության կամ Լեհի քարտով տրամադրվող արտոնություններից օգտվելու նպատակով։

ԵՄ քաղաքացու ընտանիքի անդամերի համար արտոնագրային դյուրացված ընթացակարգ․ այս ընթացակարգը կիրառելի չէ լեհ քաղաքացիների ընտանիքի անդամներին

Ո՞վ կարող է օգտվել այս ընթացակարգից։

ԵՄ օրենքների համաձայն ԵՄ քաղաքացին կարող է իր ընտանիքի մերձավոր անդամների հետ, որոնք ԵՄ քաղաքացիներ չեն, ճանապարհորդել դեպի ԵՄ պետություն, որն իր քաղաքացիության երկիրը չէ։ Եթե ԵՄ քաղաքացին տեղափոխվում է մեկ այլ ԵՄ պետություն, ապա նրա ընտանիքի մերձավոր անդամները կարող են իր հետ մեկնել։

Հիշե՛ք։ Այս դյուրացումները չեն վերաբերում ԼՀ քաղաքացիների և Լեհաստանում մշտական բնակություն ունեցող ԵՄ քաղաքացիների  ընտանիքի մերձավոր անդամներին։ Նրանք վերաբերում են միայն այսպես կոչված տեղափոխության դեպքերին, երբ ԵՄ այլ պետության քաղաքացին իր ընտանիքի անդամի հետ ճանապարհորդում է կամ տեղափոխվում է Լեհաստան։

ԵՄ քաղաքացի են հանդիսանում

  • ԵՄ անդամ պետությունների քաղաքացիները,
  • Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիները։

ԵՄ քաղաքացու ընատնիքի անդամ են հանդիսանում

  • ամուսինը,
  • զուգակիցը, որի հետ ԵՄ քաղաքացին կնքել է գրանցված քաղաքացիական զուգընկերության ակտ` համաձայն տվյալ ԵՄ պետության օրենսդրությանը, որը ընդունող անդամ պետության օրենսդրության համաձայն հավասարազոր է ամուսնությանը, ինչպես նաև՝ համապատասխանում է ընդունող անդամ պետության համապատասխան օրենսդրության նորմերին,
  • ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու մինչև 21 տարեկան զավակը, ով գտնվում է ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու խնամակալության տակ,
  • ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու ծնողը, ով գտնվում է ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու խնամակալության տակ:

 

Ի՞նչ արտոնություններ է տալիս այս գործընթացը։

  • արտոնագրային դիմում-հայտի անվճար ներկայացում,
  • դիմում-հայտի ընդունում դիվանագիտական հիմնարկում առանց պարտադիր նախապես հերթագրման։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • e-konsulat համակարգում լրացված, տպված և ստորագրված դիմում-հայտ,
  • 3,5×4,5 սմ չափի արդիական գունավոր լուսանկար,
  • վավեր անձնագիր,
  • փաստաթուղթ, որը վկայում է, որ դիմորդը ԵՄ քաղաքացու ընտանիքի անդամ է. օրինակ` ամուսնության, քաղաքացիական զուգակցության, ծննդյան վկայական, խնամակալության տակ գտնվելու վերաբերյալ գրավոր հայտարարություն,
  • փաստաթուղթ, որը վկայում է, որ ԵՄ քաղաքացին, որին միանալու է դիմորդը, արդեն գտնվում է Լեհաստանի տարածքում, կամ փաստաթուղթ, որը հաստատում է նախատեսվող ճանապարհորդությունը, ինչպես նաև` հաստատում է այն փաստը, որ դիմորդը ուղեկցելու է ԵՄ քաղաքացուն. օրինակ` ԵՄ քաղաքացու գրավոր հայտարարությունը, տոմսերի ամրագրում:

Մուտքի արտոնագրի տրամադրման մերժում

Մուտքի արտոնագրի տրամադրման մերժում

Մուտքի արտոնագրի տրամադրման մերժումը տրվում է հյուպատոսի կողմից` որոշման ճանապարհով: Մուտքի արտոնագրի տրամադրման մերժման որոշումը բողոքարկելու նպատակով անհրաժեշտ է դիմել Արտաքին Գործերի Նախարարին:

Կենսաչափական տվյալներ

Մուտքի արտոնագրի համար դիմելիս դիմորդից պարտադիր պահանջում են կենսաչափական տվյալների տրամադրում, մասնավորապես`լուսանկար ազգային և Շենգենյան տեսակի մուտքի արտոնագրի դեպքում և մատնահետքերի հանձնում` Շենգենյան մուտքի արտոնագրի համար: Եթե վերջին 59 ամիսների ընթացքում անձը դիմել է Շենգենյան մուտքի արտոնագրի համար և հանձնել է մատնահետքեր, ապա նորից մատնահետքեր հանձնելու կարիք չի լինելու, քանի որ համակարգը ավտոմատ կերպով կտրամադրի դիմորդի տվյալները:

Անձանց հետևյալ կատեգորիաները ազատված են մատնահետքեր տրամադրելու պարտավորությունից․

ա) 12 տարեկանը չբոլորած երեխաները,

բ) անձինք, ումից ֆիզիկապես անհնար չէ վերցնել մատնահետքեր. օրինակ՝ եթե բացակայում են մատները կամ իրենց ժամանակավոր վնասվածքի պատճառով:

գ) պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, ազգային կառավարությունների անդամները իրենց ուղեկցող ամուսինների և պաշտոնական պատվիրակությունների հետ միասին,  երբ նրանք պաշտոնական նպատակով հրավիրված են անդամ պետությունների կառավարությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից:

դ) միապետերն ու թագավորական ընտանիքի ավագ անդամները, այն դեպքում, երբ նրանք պաշտոնական նպատակով հրավիրված են անդամ պետությունների կառավարությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից:

Անձնական տվյալներ

Արտոնագրերի տեղեկատվական համակարգում (VIS) պահպահվող տվյալների մշակման համար պատասխանատու մարմինը Կենտրոնական տեխնիկական հաստատությունն է (Centralny Organ Techniczny KSI),  Ոստիկանապետը (Komendant Główny Policji)` 02-624 Վարշավա, Պուլավսկա, 148/150 (Puławska 148/150, 02-624 Warszawa):

Անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող բողոքները ուսումնասիրվելու են Անձնական տվյալների պաշտպանության վարչության ղեկավարի կողմից 00-193 Վարշավա, Ստավկի փող. 2 (Prezes Urzędu Ochrony Danych Osobowych, ul. Stawki 2, 00-193, Warszawa):

 

{"register":{"columns":[]}}