Back

Շվեյցարիա. արտոնագրային ներկայացչություն - A և C տեսակի մուտքի արտոնագրեր

Ըստ արտոնագրային ներկայացուցչության վերաբերյալ՝ Լեհաստանի և Շվեյցարիայի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի՝ Երևանում ԼՀ հյուպատոսը Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացնում է Շվեյցարիայի Համադաշնությունը արտոնագրային դիմում-հայտերի ուսումնասիրության և C (միասնական Շենգենյան վիզա) և A տեսակի (օդային տարանցիկ վիզա) մուտքի արտոնագրերի տրամադրման ոլորտում՝ հետևյալ բացառություններով․

1 Շվեյցարիայի տարածքում աշխատանքի կամ ուսումնառության կամ նախապես Շվեյցարիայի իշխանությունների թույլտվությունը պահանջող այլ գործունեություն ծավալելու նպատակով տրամադրվող մուտքի արտոնագրերի,

2 սահմանափակ տարածքային վավերականությամբ մուտքի արտոնագրերի (LTV), բացառությամբ այն դեպքերի, երբ մուտքի արտոնագիրը տրվում է այնպիսի ճամապարհորդական փաստաթղթի վրա, որը չի ճանաչվում Շենգենյան գոտու մյուս երկրների կողմից, սակայն ճանաչվում է Լեհաստանի և Շվեյցարիայի կողմից։

3 բուժման նպատակով տրվող մուտքի արտոնագրերի,

4 Էրիթրեայի, Իրաքի կամ Սոմալիի քաղաքացիների կողմից ներկայացվող արտոնագրային դիմում-հայտերի,

5ոչ Հայաստանի քաղաքացի հանդիսացող և դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագրեր ունեցող անձանց կողմից ներկայացվող արտոնագրային դիմումերի դեպքում,

6․ ոչ Հայաստանի քաղաքացի հանդիսացող և հասարակ անձնագիր ունեցող անձանց կողմից ներկայացվող արտոնագրային դիմումերի դեպքերի, երբ տվյալ անձինք մտադիր են Շվեյցարիայի տարածք մուտք գործել պաշտոնական, այդ թվում՝ միջազգային գիտաժողովների մասնակցելու նպատակով։

Վերջիններիս դեպքում իրավասու է Թբիլիսիում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունը։

Որպես կանոն, դեպի Շվեյցարիա C և A տեսակի մուտքի արտոնագրերի համար արտոնագրային դիմում-հայտերի ներկայացման և ուսումնասիրության ընթացակարգը համընկնում է դեպի Լեհաստան C տեսակի և A տեսակի մուտքի արտոնագրերի համար արտոնագրային դիմումների ընթացակարգին՝ հետևյալ տարբերությամբ՝

  • Դեպի Շվեյցարիա ընտանիքին կամ ընկերներին այցելության նպատակով արտոնագրային դիմումի դեպքում արտոնագրային ընթացակարգում նախատեսվում է հովանավորության հայտարարագրի (declaration of sponsorship) հաստատում իրավասու շվեյցարական կանտոնալ իշխանությունների կողմից, եթե հրավիրող կողմը դիմորդներին երաշխավորում է կացության պայմաններ՝ կացավայր կամ կացության ծախսերի հոգում։

Այդ փաստաթուղթը` հովանավորության հայտարարագիրը, արտոնագրային գործընթացի ընթացքում տրվում է մուտքի արտոնագրի համար դիմորդին այն անհապաղ Շվեյացարիայում հրավիրող կողմին ուղարկելու համար` շվեյցարական կանտոնալ իշխանությունների սահմանած և հովանավորության հայտարարագրի մեջ նշված պայմանների բավարարման հաստատման նպատակով: Այդ ստուգման արդյունքը փոխանցվում է Երևանում ԼՀ դեսպանության Հյուպատոսության և Պոլոնիայի հարցերով բաժնին:

Այդ պատճառով նման արտոնագրային դիմում-հայտերի ուսումնասիրությունը կարող է ավելի երկար տևել, քան սովորաբար այլ նպատակով ներկայացվող արտոնագրային դիմում-հայտերի ուսումնասիրությունը։   

 

{"register":{"columns":[]}}