A և C տեսակի վիզաների համար հերթագրման նոր ընթացակարգ
08.05.2026
Վերջին շրջանում փոփոխություն է կատարվել e-Konsulat համակարգի միջոցով վիզայի դիմում-հայտ ներկայացնելու համար այցի օր ստանալու ընթացակարգում։
Ստորև ներկայացված է մանրամասն տեղեկատվությունը A և C տեսակի վիզաների դիմում-հայտերի գրանցման փուլերը։
Վիզայի դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է հերթագրվել e-konsulat համակարգում։
Գրանցման ձևաթուղթը հասանելի է լեհերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով։ 1, 2, 3, 5, 11, 13, 16, 30 և 31 համարակալված դաշտերը պետք է լրացվեն միայն լատինատառ տառերով (A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N, O, P, Q, R, S, T, U, V, W, X, Y, Z)։ Սխալ տվյալների մուտքագրումը կհանգեցնի նրան, որ հյուպատոսական բաժինը կմերժի դիմում-հայտը։
E-konsulat համակարգի միջոցով այցի գրանցումը պարտադիր է։ Համակարգը գրանցման ընթացքում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկում է հաղորդագրություններ՝ գրանցման գործընթացի յուրաքանչյուր փուլի վերաբերյալ ցուցումներով։
Դուք պետք է խստորեն հետևեք այդ ցուցումներին և համապատասխան կերպով արձագանքեք՝ ներառյալ առաջարկված այցի ամսաթվի պարտադիր հաստատումը։ Առաջարկված ամսաթվի մերժումը համարվում է այցի չեղարկում։
Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության էլեկտրոնային հասցեին ուղարկված հարցումները՝ կապված այցի ամսաթվերի հետ, չեն պատասխանվի։
Ստորև կարող եք ծանոթանալ C տեսակի վիզայի համար դիմում-հայտի գրանցման հաջորդական քայլերին.
- Մուտք գործեք կայք՝ https://secure.e-konsulat.gov.pl/;
- Վերևի աջ անկյունում
կարող եք փոխել լեզուն՝ լեհերենից անգլերեն կամ ռուսերեն
- Ընտրեք երկիրը (Հայաստան) և քաղաքը (Երևան)
- MENU բաժնում (վերևի ձախ կողմում) ընտրեք “Schengen Visa – register application form” տարբերակը;
- Մուտքագրեք պահանջվող տեղեկությունները և պահպանեք վիզայի նախնական հայտը։ Հիշեք, որ հայտում մուտքագրված տվյալները պետք է նույնական լինեն ձեր ունեցած փաստաթղթերում նշված տվյալներին։
- Տվյալները պահպանելուց հետո ձեր նշած էլեկտրոնային հասցեին կստանաք նախնական հայտը հաստատելու խնդրանք։
- Հաջորդ քայլը վիզայի ամբողջական դիմում - հայտը լրացնելն է հաջորդ 48 ժամվա ընթացքում։ Եթե հայտը չլրացվի այդ ժամանակահատվածում, ձեր ամրագրումը կչեղարկվի և տվյալները կհեռացվեն համակարգից։
- Ճշգրտությամբ լրացված Ձեր դիմում - հայտը կմասնակցի այցի ամսաթվի ավտոմատ բաշխման գործընթացին, որն անցկացվում է յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի։ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին դուք կստանաք տեղեկություն այն մասին, թե արդյոք ձեզ նշանակվել է այցի ամսաթիվ։
- Այցի նշանակված ամսաթվի մասին էլեկտրոնային նամակը ստանալուց հետո Դուք պետք է հաջորդ 48 ժամվա ընթացքում հաստատեք կամ մերժեք առաջարկված ամսաթիվը։ Եթե դուք չարձագանքեք կամ մերժեք առաջարկված ամսաթիվը, ձեր ամրագրումը կչեղարկվի, և դուք ստիպված կլինեք նորից գրանցվել։
- Նշանակված օրը դուք պետք է ներկայանաք հյուպատոսական գրասենյակ՝ տպված վիզայի դիմում - հայտով և պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթով։
Հիշեք՝
• Հայտում մուտքագրված տվյալները պետք է համապատասխանեն ձեր փաստաթղթերում նշված տվյալներին։
• Բոլոր տեղեկությունները, հաստատումները և դիմում - հայտը լրացնելու հղումները ավտոմատ կերպով ուղարկվում են գրանցման ժամանակ ձեր նշած էլեկտրոնային հասցեին։
• Դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցները չեն կարող միջամտել վիզայի դիմում-հայտերի այցերի հերթագրման գործընթացին:
• Դուք կարող եք վիզայի հայտ ներկայացնել ձեր նախատեսված ուղևորությունից ոչ շուտ, քան վեց ամիս առաջ։
ԿԱՐԵՎՈՐ՝
Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը չի համագործակցում որևէ միջնորդի, վիզային կենտրոնի կամ տուրիստական գործակալության հետ վիզայի դիմում - հայտերի ընդունման կամ մշակման հարցում և չի առաջարկում օգտվել նրանց ծառայություններից։
Միջնորդների ծառայություններից օգտվելը չի ապահովում արտոնյալ վերաբերմունք։ Այդ կազմակերպությունները չեն կարող երաշխավորել վիզայի հարցազրույցի կամ դիմումի - հայտի ներկայացման ամսաթիվ։
Միայն հյուպատոսն է իրավասու ուսումնասիրել վիզայի հայտերը և որոշումներ կայացնել դրանց վերաբերյալ։
Գրանցումն անվճար է։
Միակ վճարը հյուպատոսական վճարն է, որը գանձվում է վիզայի հայտը հյուպատոսական գրասենյակում ներկայացնելու պահին։
Մանրամասն տեղեկությունը ստորև՝
A տեսակի վիզա
C տեսակի վիզա